Skip to main content

Posts

Showing posts from February, 2011

Կոալիցիոն կուսակցությունները միասնական ջանքերով ձեռնամուխ են լինում համակարգային փոփոխությունների իրականացմանը

Քաղաքական կոալիցիայի վերջին հայտարարությամբ ՀՀԿ- ն, ԲՀԿ- ն եւ ՕԵԿ- ը միասնական ջանքերով ձեռնամուխ են լինում համակարգային փոփոխությունների իրականացման գործընթացին և պատրաստակամություն հայտնեցին առկա արտաքին և ներքին մարտահրավերներին համատեղ դիմակայել, այսօր հայտարարեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը: Պատգամավորը հաստատեց, որ փաստաթղթի ընդունման նախաձեռնությունը պատկանում է ՀՀԿ- ին, և սրանով կանխվում է միմյանց հանդեպ սև PR- ի օգտագործումը 2012 թվականի խորհրդարանական ընտրապայքարի ժամանակ: Նա ողջունել է քաղաքական կոալիցիայի որոշումը` նախագահական ընտրություններում հանդես կգա միասնական թեկնածուով` ի դեմս գործող նախագահի: Այս քայլով երաշխիքներ են ստեղծվում փոփոխությունների հետագա շարունակականությունն ապահովելու ու մեր երկրի կայուն առաջընթացը հաջորդող հինգ տարիների ընթացքում ապահովելու համար, ասել է Գագիկ Մելիքյանը: 

Գյուղատնտեսության ոլորտում զարգացման մեծածավալ ծրագրեր են իրականացվում

Կառավարության կողմից գյուղատնտեսությունը այս տարի հռչակվել է առաջնահերթ ոլորտ: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հավաստիացնում է, որ 2010 թվականի անկումից հետո այս տարի ոլորտում կհաջողվի արձանագրել տնտեսական աճ: Դրան են միտված նախօրեին կառավարության կողմից հաստատված ոլորտի զարգացմանն ուղղված մեծածավալ ծրագրերը: Մասնավորապես՝ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության վարկային ծրագրով» նախատեվում է իրականացնել 6 մարզերի ընդհանուր առմամբ 55 համայնքի արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման ծրագրեր՝ 23 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ: Գյուղնախարարն արձանագրել է, որ այսօրվա դրությամբ օգտագործվում է առկա լեռնային արոտավայրերի միայն 10 տոկոսը: Երկրում գարու արտադրության զարգացման տարեկան ծրագրով Ուկրաինայից և Ռուսաստանից ձեռք բերվելու և ներկրվելու գարնանացան գարու առաջին վերարտադրության 2 հազար տոննա սերմացու։ Այն անվճար տրամադրվելու է բարձրլեռնային շրջանների 14 հազար գյուղացիական տնտեսություններին։ Ճապոնիայի կառավարության հետ համատեղ «Սակա

2012 թվականին Հայաստանի հյուսիս-արևմուտքում կսկսի գործել «Արփի լիճ» Ազգային պարկը

2012 թվականին Հայաստանի հյուսիս-արևմուտքում կսկսի գործել «Արփի լիճ» Ազգային պարկը, որի տարածքը կկազմի 21 հազար հեկտար: Այս ծրագրի ընդհանուր արժեքն է 1 միլիոն 700 հազար եվրո: Գումարի 20% տրամադրում է Հայաստանի կառավարությունը, մնացած մասը ֆինանսավորում է Գերմանիայի կառավարությունը KfW բանկի միջոցով: Ազգային պարկի ձևավորման գործընթացի մասին այսօր խոսել է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը: Ազգային պարկի ստեղծման պլանավորման աշխատանքները արդեն ավարտված են և այժմ ընթանում են ենթակառուցվածքների զարգացման աշխատանքները: Ըստ Մանվելյանի, շրջանի 15 համայնքներից 14-ի ավագանիները արդեն որոշում են կայացրել իրենց տարածքները տրամադրել պարկին: Ծրագրով նախատեսվում է նաև զարգացնել հարակից համայնքները: Այս նպատակին կուղղվի 800 հազար եվրո: Մեծ ուշադրություն է դարձվելու անասնաբուժությանը և անասնապահությանը, որով զբաղվում է տեղական բնակչության զգալի մասը: Մանվելյանը հույս հայտնեց, որ տրանսազգային պարկի ձևավորմանը Վրաստանի հետ ապագայում կմասնակցի և Թուրքիան

Թունիս- եգիպտական սցենարը Իրանում քաոսի պատճառ կդառնա

Արաբական երկրներից Իրան հասած հեղափոխական տենդը մոտ ժամանակներս կարող է ակտիվանալ և իրանցի ընդդիմադիրների դատական հետապնդման պատճառ դառնալ: Եթե իրադարձություններն ընթանան թունիս- եգիպտական սցենարով, ապա Իրանում կտիրի քաոսը, ինչը բացասաբար կանդրադառնա ամբողջ տարածաշրջանի վրա, այսօր ասել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն, իրանագետ Սևակ Սարուխանյանը: Փորձագետը կարևորել է հայ- իրանական ակտիվացող տնտեսական համագործակցությունը, մասնավորապես՝ նավթամուղի կառուցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում: Սարուխանյանի կարծիքով՝ ԱՄՆ կողմից հնարավոր բացասական արձագանքը հայ- իրանական տնտեսական կապերի աշխուժացմանը չի բերի Վաշինգտոնի կողմից Երևանի հանդեպ պատժամիջոցների կիրառմանը: Իսկ ապա քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի կարծիքով՝ Հայաստանի դեմ հնարավոր պատժամիջոցները չեն կարող վտանգել Երևանի դիրքերը։ Նա կարծում է, որ «Հյուսիս- Հարավ» ծրագրերի շուրջ ակտիվացել է և ռուս- իրանական համագործակցությունը, ինչը արմատապես կարող է փոխել տարածաշրջանային իրավիճակը: Ադրբեջանը, ամրապ

Имтервью с азербайджанским экспертом Тогрулом Джаварлы

Уважаемый Тогрул Джуварлы! Каковы приоритетные направления сотрудничества Азербайджан-НАТО? После того, как наши страны Южного Кавказа присоединились к инициативе НАТО в середине 90-х "Партнёрство ради мира" фактически был выработан план сотрудничества НАТО с этими странами, который носит название IPP.В этой программе и очерчиваются приоритеты сотрудничества стран На Ваш взгляд, какова вероятность размещения в зоне карабахского конфликта в дальнейшем миротворческих сил под командованием НАТО, по примеру Косово? В ближайшее время это никак не предоставляется это возможным, ибо не выработаны общие принципы Карабахского регулирования. В конце концов пока не удаётся выйти на подписание соглашений по общим принципам урегулирования конфликта. Но, если бы это и случилось, с моей точки зрения развернулась бы нешуточная борьба за то, какие страны будут здесь представлять миротворческие силы.Если мы дойдём в переговорном п

Փաստաբան.«Դատաքննությունների ընթացքում թույլ են տրվել կոպիտ խախտումներ»

Փաստաբաններ Տիգրան Սաֆարյանը և Գիվի Հովհաննիսյանը այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձել են “Մոսկվա” կինոթատրոնից 2010 թվականի հունվարի սկզբին տեղի ունեցաց առանձնապես խոշոր գումարի հափշտակման քրեական գործի հետաքննության ընթացքին: Նրանք, մասնավորապես, անդրադարձել են իրենց պաշտպանյալների հանդեպ տեղ գտած խոշտանգումներին և իրավունքների խախտմանը: Փաստաբանները հայտարարեցին, որ գործով կալանավորված Ստեփան Հովակիմայանի և Վահրամ Քերոբյանի հանդեպ իրավապահները անհրաժեշտ ցուցմումքները կորզելու նպատակով դիմել են ծեծի և այլ հակաօրինական քայլերի: Դատապաշտպանները համոզմունք հայտնեցին, որ նախնական և դատական քննությունների ընթացքում քննչական մարմինների և դատարանի կողմից բազմիցս թույլ են տրվել կոպիտ խախտումներ: Իրականում գողության արդյունքում տուժում է արդարադատությունը, ընդգծեցին փաստաբանները: 

«Ազգ»- ը վաղը կդառնա 20 տարեկան

1991 թվականի փետրվարի 16- ին լույս տեսավ Ազգ» օրաթերթի անդրանիկ համարը: Այս հոբելյանի նախօրեին՝ Մամուլի ազգային ակումբում լրագրողների հետ հանդիպեց թերթի հիմնադիր և անփոփոխ խմբագիր Հակոբ Ավետիքյանը։ Նա Հայաստան եկավ 1990- ի վերջին որպես Բեյրութի «Զարթոնք» թերթի գլխավոր խմագիր` հայրենիքի մասին ռեպորտաժներ պատրաստելու նպատակով: Արդյունքում՝ երեքամսյա գործուղումը սկիզբ դրեց «Ազգ» օրաթերթի պատմությանը, որը շարունակվում է մինչ օրս… Այն Հայաստանի Հանրապետության առաջին անկախ օրաթերթն էր, և առաջինն էր Հայաստանում և Հարվային Կովկասում, որ տպագրվում էր նոր՝ համակարգչային տեխնիկայի միջոցով։ Բացի սրանից` թերթը հայ ընթերցողին ներկայացավ արևմտյան մամուլի մոդելով, ինչը գրավեց հայաստանյան ընթերցողին: Օրաթերթի լրագրողներից 5- ը հետագայում հիմնել են իրենց թերթերը կամ ամսագրերը, 3- ը դարձել դեսպան, մի մասն էլ անցել այլ դիվանագիտական աշխատանքի, ինչով Հակոբ Ավետիքյանը հպարտանում է: 1999 թվականից «Ազգ»- ն ունի ինտերնետային ծառայություն, որն ամեն օր թարմացվում է։ Թերթի ինտերնետային տարբերակը լույս է

ՀՀ- ն ու ՄԱԿ- ը կհամագործակցեն աղետների կառավարման հարցում

Այսօր ՄԱԿ- ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը համաձայնագիր ստորագրեցին «Աղետների կառավարման, պատրաստվածության և արձագանքման գործողությունների վերաբերյալ» և փոխըմբռնման հուշագիր «Հնարավոր աղետների ժամանակ օպերատիվ տեղեկատվության տրամադրման և ընդհանուր հաղորդակցության մասին»: Արտակարգ իրավիճակների նախարարությունը և ՄԱԿ- ի երևանյան գրասենյակը համագործակցում են արդեն 10 տարի: Արմեն Երիցյանը և Դաֆինա Գերչևան իրենց գոհունակությունը հայտնեցին համատեղ ծրագրերի իրականացման բարձր մակարդակից: Ստորագրման արարողությունից հետո նախարար Երիցյանը Դաֆինա Գերչևաին ներկայացրեց նախարարության վերանորոգված շենքը: Նախարարը մեծ նշանակություն տվեց Ճգնաժամային կառավարման արդիական կենտրոնի ստեղծմանը, որի շենքի հիմքերը արդեն դրված են: 

Բացվեց Հրանտ Մաթևոսյանի հիշատակը հավերժացնող հուշակոթող-ցայտաղբյուրը

Պուշկինի,3… Այս երևանյան հասցեով շենքում էր բնակվում Հրանտ Մաթևոսյանը: Մեծ գրողի ծննդյան օրը այս բակում բացվեց հուշակոթող-ցայտաղբյուրը: Արարողությանը մասնակցում էին վարչապետ Տիգրան Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Սարգսյանը, գրողի հարազատները և ընկերները, Մաթևոսյանի անունը կրող հիմնական դպրոցի աշակերտները: Հուշաքարը միասին բացեցին վարչապետ Տիգրան Սարսգսյանը և գրողի թոռնուհի Վերժինե Մաթևոսյանը: Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը հայտնեց, որ Հրանտ Մաթևոսյանի անունը կրող ամենամյա մրցանակը շնորհվել է գրող Ֆելիքս Մելոյանին: Միջոցառման մասնակիցներին շնորհավորական ուղերձ էր հղել Երեւնի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Հուշակոթող-ցայտաղբյուրը նախագծվել է Երևանի ճարտարագիտական համալսարանում: Այստեղ նաև պատրաստվել է նաև գրողի անունը կրող մշակութային ապագա կենտրոնի նախագիծը: Աշխատանքները հովանավորվել են Երևանի քաղաքպետարանի և բարերար Սամվել Մայրապետյանի կողմից: 

Հայ ժողովրդի1915 թվականի վերապրած ցավը մոտ է և հասկանալի ուկրաինական ժողովրդին, գրեց նախարար Գրիշչենկոն

Ուկրաինայի արտգործնախարար Կոնստանտին Գրիշչենկոն այսօր այցելեց Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Ցեղասպանության թանգարան- ինստիտուտում նախարար Գրիշչենկոն մանրամասնորեն ծանոթացավ թանգարանի` 1915 թ- ին Օսմանյան Կայսրությունում հայկական կոտորածների մասին պատմող վավերագրական նյութերին ու լուսանկարներին:  «Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելությունը անջնջելի տպավորություն թողեց ինձ վրա: Հայ ժողովրդի1915 թվականի վերապրած ցավը մոտ է և հասկանալի ուկրաինական ժողովրդին, որը 1932-1933 թվականներին ունեցավ իր պատմության ամենաողբերգական էջերը",- թանգարանի հուշամատյանում նման գրառում կատարեց՝ համոզմունք հայտնելով հայ ժողովրդի արժանապատիվ ապագայի նկակմամբ։ «Բարեկամ Հայաստանին մաղթում եմ տնտեսական կայունություն և բարգավաճում»,- գրեց նախարարը: Կոնստանտին Գրիշչենկոն նաեւ եղեւնի տնկեց Հիշատակի պուրակում: Նշենք,որ Ուկրաինան դեռ չի ճանաչել Մեծ Եղեռնը:

Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցի փաստագրական մասը անկատար է

Միջազգային ճգնաժամային խմբի «Հայաստան և Ադրբեջան. կանխելով պատերազմը» զեկույցի փաստագրական մասը անկատար է և չի համապատասխանում ներկայացրաց եզրակացություններին: Այսպիսի հայտարարությամբ այսօր հանդես եկավ Կովկասի ինստիտուտի տնօրեն, Ալեքսանդր Իսկանդարյանը: Մի հետաքրքիր փաստ չի վրիպել նրա ուշադրությունից: Ի տարբերություն նախորդ զեկույցների` Միջազգային ճգնաժամային խումբը այս անգամ չի անդրադարձել այսպես կոչված «գրավված տարածքների» դրույթին: Քաղաքագետը նաև հերքել է պատերազմի հանկարծակի վերսկսման հավանականության մասին պնդումը` ճշտելով, որ կողմերի ստորաբաժանումները լիովին վերահսկելի են, և ռազմական գործողությունները կարող են սկսվել միայն գլխավոր հրամանատարների ցուցումով: «Միջազգային ճգնաժամային խմբի հրապարակած վերջին զեկույցում ներկայացված փաստերն ամբողջական չեն, սակայն բավական հագեցած են: Այս փաստաթղթում ներկայացվող փաստերը չեն համապատասխանում դրանում արված հետևություններին, և ես այն տպավորությունն ունեմ, որ զեկույցը պատրաստելիս` նախապես նպատակ է եղել հիմնավորել պատերազմի սկսման հավանականո

Առողջ մարմնում`առողջ ոգի

Արտակ Բարսեղյան «Ռադիոլուր» Պաշտպանության նախարարին կից հանրային խորհուրդը մեծ նշականություն է տալիս զորակոչիկների ֆիզիկական եւ հոգեկան պատրատվածությանը։ Այս ուղղությամբ ձեռմարկվող քայլերի մասին այսօր խոսել են խորհրդի անդամներ` հոգեբան Դավիթ Ջամալյանը և Քիքբոքսինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Հայրապետյանը: Շատ զորակոչիկներ, մուտք գործելով բանակ, հոգեպես պատրաստ չեն լինում նոր պայմաններին: Ըստ հոգեբան Դավիթ Ջամալյանի՝ հենց այստեղից սկիզբ են առնում սոցիալ- հոգեբանական լուրջ խնդիրները: Որպեսզի պատանին հոգեպես պատրաստ լինի ծառայությանը, նա պետք է մանկուց դաստիարակվի հայրենասիրության ոգով, լինի ֆիզիկապես պինդ: Առողջ մարմնում`առողջ ոգի: Ղեկավարվելով հենց այս կարգախոսով՝ Հայաստանի Քիքբոքսինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Հայրապետյանը հայտնեց, որ վերջին 3 տարվա ընթացքում պաշտպանության նախարարության աջակցությամբ մեր երկրի 45 դպրոցներում անցկացվում են պարապմումքներ: Միայն անցյալ տարի հայ մարզիկները քիքբոքսինգի միջազգային մրցումներից վերադարձել են` նվաճելով 26 մեդալ: «Մենք պատրաստում ենք ոչ

На мои вопросы ответил азербайджанский эксперт

Интервью с Рауфом Раджабовым -Уважаемый г-н Раджабов, как вы оцениваете нынешний уровень сотрудничества Азербайджан-НАТО? -Уровень сотрудничества НАТО и Азербайджана, я бы сказал, что идентичен уровню сотрудничества Армении и НАТО. Иными словами Азербайджан, как и Армения участвует в аналогичных программах,имеющих место на Южном Кавказе, то есть все программы, посвящённые миру, демократии, повышению уровня безопасности, эффективному участию в составе коалиционных войск в Афганистане, Ираке и на Балканах. Следует особо отметить проведение реформ в вооружённых силах, так как НАТовскиее программы имеют целью повысить гражданский контроль в вооружённых силах. Это тот самый важный вопрос, который, к сожалениию, ни в Армении, ни в Азербайджане не реализлоан в полной мере. И хочется надеяться, что гражданский контроль, как составная часть реформированиия вооружённых сил будет выполнен на все сто, как в Азербайджане, так и в Армении. Каково влияние НАТО на процессы, происходящие на Южном Ка

Առցանց` «Առաջին ձեռքից»

Արտակ Բարսեղյան «Ռադիոլուր» «Ռեգիոն» հետազոտական կենտրոնը Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ նախաձեռնել է հայկական մամուլում ՆԱՏՕ- ի մասին տեղեկատվության ընդլայնման եւ բազմազանությանը ուղղված ծրագրի իրականացումը: Երկամսյա ծրագրի ընթացքում արտաքին քաղաքական թեմաներով զբաղվող հայ լրագրողները առցանց հարցազրույցներ կանցկացնեն Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ եվրոպական երկրների 12 քաղաքական գործիչների և փորձագետների հետ: Այս նախագիծը իրականացվելու է «Կովկասի լրագրողների ցանց» ինտեռնետ պորտալում: Ըստ «Ռեգիոն» կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի՝ այս կայքում կա առցաց հարցազրույցներ անցկացնելու հարուստ փորձ: Ծրագրի շնորհիվ կհաջողվի «առաջին ձեռքից» ստանալ ՆԱՏՕ- ի հետ համագործակցության վերաբերյալ տեսակետներ: Հայ լրագրողների հարցերին այս շաբաթվա ընթացքում կպատասխանեն ադրբեջանցի և վրացի փորձագետները: 

ԱԻՆ.2010-ին մեր երկրում գրանցվել է 9816 արտակարգ դեպք

Արտակ Բարսեղյան "Ռադիոլուր" Անցած 2010 թվականի ընթացքում մեր երկրում գրանցվել է 9816 արտակարգ դեպք, որոնց արդյունքում զոհվել է 467, տուժել` 5768 մարդ: Համեմատության համար ասենք, որ 2009 թվականի ընթացքում համապատասխանաբար արձանագրվել էր 7035 պատահար, 462 զոհ և 5787 տուժող: Դեպքերի աճը, համաձայն պաշտոնական վիճակագրության, տեղի է ունեցել հրդեհների քանակի ավելացման հաշվին: Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը այսօր հրավիրված ասուլիսում ամփոփել է անցած տարին և խոսել է իրականացվող ծրագրերի մասին: Ըստ նախարար Երիցյանի, նախորդ տարի հայ փրկարարները կարողացան կատարել իրենց առջև դրված խնդիրները` ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Մասնավորապես, մեր հրշեջները մասնակցեցին Ռուսաստանում ամռանը տեղի ունեցած հրդեհաշիջման աշխատանքներին: Մեր փրկարաները լավ դրսեւորեցին իրենց և Հայաստանանում անցկացված միջազգային վարժանքներին: Այս պարագայում Արմեն Երիցյանը կարևորեց Արտակարգ Իրավիճակների նախարարության համագործակցությունը օտարերկրյա գործընկերների հետ` փորձի փոխանանակման, տեխնիկա

Քաղաքականության մեջ կարևորը ոչ թե քանակն է, այլ որակը, ասում է հանրապետական պատգամավորը

Արտակ Բարսեղյան "Ռադիոլուր" Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ խմբակցուևթյան անդամ Լեռնիկ Ալեքսանյանը դեմ է նոր կուսակցությունների ստեղծմանը, քանի որ, ըստ նրա, երկրում առանց այդ էլ շատ են քաղաքական ուժերը: Ըստ նրա՝ կուսակցությունների թիվը գերազանցում է քաղաքական գաղափարների թիվը: Ալեքսանյանը անընդունելի է համարել նաև կուսակցական արհեստական խոշորացման գործընթացները։ Անդրադառնալով ներկա կուսակցական գործընթացներին՝ Լեռնիկ Ալեքսանյանը նշեց, որ խոշորացումը չի կարող ինքնանպատակ լինել և հանդես եկավ կուսակցական շարքերի մաքրության օգտին: Հանրապետական պատգամավորը հայտարարեց, որ քաղաքականության մեջ կարևորը ոչ թե քանակն է, այլ որակը: Ի տարբերություն ԲՀԿ- ի՝ Հանրապետականի շուրջ կենտրոնաձիգ գործընթացներ այս պահին տեղի չի ունենում: Ըստ Լեռնիկ Ալեքսանյանի՝ իշխող ՀՀԿ- ն հաշվի առնելով իր վարչական ռեսուրսը, ցանկության դեպքում կարող է մեկ օրում կրկնապատկել իր անդամների քանակը: Ալեքսանյանի կարծիքով՝ նման մեծացումը միշտ չէ, որ կարող է օգուտ բերել: Նա ընդգծեց, որ յուրաքանչյուր կուսակցության գոր

Armradio.am

Համամասնականի համար համակարգը դեռ չի հասունացել Արտակ Բարսեղյան "Ռադիոլուր" Ազգային ժողովի գարնանային նստաշրջանում կքննարկվի «Ընտրական օրենսգրքի» նախագիծը, որը հեղինակել է քաղաքական կոալիցիան, այսօր հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հավհաննես Սահակյանը: Ըստ նրա՝ խորհրդարանական քննարկումներից հետո օրենսգիրքը կուղարկվի Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողով` փորձաքննության: Ընդդիմադիր «Ժառանգություն»- խմբակցությունը ներկայացնող պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ կոալիցիայի հեղինակած բարեփոխումները հավասարակշռված չեն, նոր խոչընդոտներ են ստեղծում ընդդիմության առջև և չեն ապահովում երկրի ժողովրդավարական առաջընթացը: Դրանով իսկ՝ պատգամավորը հիմնավորված համարեց ընդդիմության՝ կոալիցիոն տարբերակի քննարկումների բոյկոտը: Ըստ նրա՝ ներկա պայմաններում ընդդիմության մասնակցությունը փաստացի կկրեր իմիտացիոն բնույթ: Միևնույն ժամանակ՝ Արմեն Մարտիրոսյանը կոչ արեց կոալիցիային միացյալ ջանքերով սպիտակ էջից սկսել օրենսգրքի ձևավորումը: Հովհաննես Սահակյանը նշեց, որ կոալիցիայի կողմի