Skip to main content

Posts

Showing posts with the label Ռուսաստան

Կոնստանտին Կոսաչովի հայաստանյան այցի օրակարգը բավականին հագեցած է

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ԱՊՀ մասնակից պետությունների հետ կապերի գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, «Ռուսհամագործակցություն» դաշնային գործակալության ղեկավար Կոնստանտին Կոսաչև ի օրակարգը բավականին հագեցած է: Նրան ընդունել են նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, տեղի են ունեցել հանդիպումներ  արտաքին գործերի , կրթության և գիտության , էկոնոմիկայի և մշակույթի նախարարների հետ: Բացի դրանից կայացել են քննարկումներ ռուսաստանյան հայրենակիցների հասարկական կազմակերպությունների, գիտական և կրթական կառույցների ներկայացուցիչների հետ: Կոնստանտին Կոսաչովը  մասնակցել է Ռուսաստանյան կրթական և տեղեկատվական ռեսուրսների կոլեկտիվ   հասանելիության կենտրոնի բաց մանը, Հիշողության ռուս - հայկական էստաֆետայի մեկնարկին: Այսօր լրացավ Կոնստանտին Կոսաչովի  որպես   ԱՊՀ մասնակից պետությունների հետ կապերի գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ և « Ռուսհամագործակցություն » դաշնային գործակալության ղեկավար ի պաշտոնավարման 4 ամիսը: Հատկանշակ...

Մեծարեցին Մեծ հայրենականի վետերաններին

Այսօր Ռուսաստանի դեսպանատանը մեծարում էին Հայրենական մեծ պատերազմի վետերաններին և Լենինգրադի շրջափակումը վերապրածներին: Միջոցառման ընթացքում ՀՀ- ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն հանձնեց նրանց հոբելեանական նշաններ, արժեքավոր նվերներ և դրամական պարգևներ, իսկ չորսին հանձնվեցին նաև ավիատոմսեր` Սանկտ Պետերբուրգ մեկնելու համար, որտեղ մայիսի 6-10 կանցկացվեն Մեծ հաղթանակի 66- ամյակին նվիրված տոնակատարությունները: 86-ամյա Վլադիմիր Կուզնեցովը դեսպանատուն եկել էր թոռան ուղեկցությամբ: Վետերանը այսօր էլ երիտասարդական ավյունով է հիշում 66 տարի առաջ Մեծ հաղթանակի ավետիսը ստանալու պահը: Կուզնեցովն այն վետերանների թվում էր, ով այսօր ստացավ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի շնորհավորական ուղերձը, որում մասնավորապես ասվում է. «Դուք և միլիոնավոր ձեր ընկերներ ծանր պայմաններում մոտեցնում էիք Մեծ հաղթանակը: Այս սխրանքը միշտ կմնա Հայրենիքին ծառայության և բարձրագույն քաղաքացիական պատասխանատվության օրինակ»։ Վետերաններին և Լենինգրադի շրջափակման վերապրածներին դիմեց և Ռուսաստանի Դա...