Skip to main content

Posts

Showing posts with the label Սիրիա

Սիրիահայերին տրամադրվում է անվճար իրավական օգնություն

Հայաստանի Փաստաբանների պալատի նախաձեռնությամբ մեկնարկել է «Սիրիահայերին իրավական աջակցության» երկամսյա ծրագիրը, որի նպատակն է սիրիահայ գաղթականներին տրամադրել անվճար իրավաբանական օգնություն:   Մեր սիրիահայ հայրենակիցները, ներգաղթելով պատմական հայրենիք, այստեղ բախվում են տարաբնույթ խնդիրների, այդ թվում և իրավական: Այս բացը լրացնելու նպատակով  Փաստաբանների պալատը նախաձեռնել է մի ծրագիր, որի միջոցով սիրիահայերը կկարողան կողմնորոշվել  մեր երկրի օրենսդրական դաշտում: Ըստ պալատի նախագահի խորհրդական Զինավոր Մեղրյանի,  անվճար տրամադրվելիք իրավաբանական խորհրդատվությունը կնպաստի Հայաստանում գտնվող  սիրիահայերի իրավագիտակցության բարձրացմանը: Նախնական հանդիպումները և ուսումնասիրությունները բացահայտել են հարցերի այն շրջանակը, որոնք ավելի են հուզում սիրիահայ մեր հայրենակիցներին: Մասնավորապես, խոսքը գնում է ՀՀ քաղաքացիության, վարաորդական իրավունքի ստացման և անշարժ գույքի վարձակալման հարցերի մասին: Հատկանշական է, որ խորհրդատվությունը կմատուցվի նաև առցանց՝ Ֆեյսբու...

Սիրիական ճգնաժամը կհարթվի՞ «Ժնև 2» միջազգային համաժողովում

Սիրիայում արդեն չորորդ տարին շարունակ շարունակվում են ռազմական բախումները կառավարական և ընդդիմադիր ուժերի միջև: Հակամարտության արդյունքում պաշտոնական տվյալներով զոհվել է ավելի քան 130 հազար մարդ: Ավելի քան 3 մլն սիրիացի դարձել է փախստական: Այս տվյալները օրըստօրե ավելանում են : Սիրիա կան ճգնաժամի լուծմանը միտված Շվեյցարիայում անցյալ շաբաթ մեկնարկած « Ժնև 2» միջազգային համաժողովում ա յսօր կողմերը սկսում են քննարկեն իշխանության փոխանցման հարցը: Եթե ընդդմադիրները պնդում են երկրի նախագահ Բաշար Ասադի հրաժարականի անհրաժեշտության մասին, ապա իշխանությունների ներկայացուցիչները առաջ են քաշում ահաբեկչության դեմ պայքարի հարցերը: Իսկ ն ախօրեին կողմերը հասել են համաձայնության, ըստ որի կանայք և երեխաները կարող են լքել Հոմս քաղաքը , որտեղ վերջին ամիսներին չեն դադարում ծանր մարտերը : Այս մասին լրագրողներին հայտնեց բանակցություններին մասնակցող Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Ալ - Միկդադը :   Եթե Հոմսի ահաբեկիչները թույլ կտան կանանց և երեխաներին լքել քաղաքը , ...