Արթուր Բաղդասարյան ©Լուսանկարը՝ Արտակ Բարսեղյանի Արդյունավետ համարելով 2013 թվականը Ազգային անվտանգության խորհրդի գործունեության առումով՝ կառույցի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հիմնականում նախընտրել է խոսել ընթացիկ տարվա անելիքների մասին: Ըստ ներկայացված տվյալների՝ Ազգային անվտանգության խորհրդի օրակարգը այս տարի բավականին հագեցած է լինելու իրավական, բնապահպանական, սոցիալական, ռազմական և այլ բնույթի հարցերով: Բաղդասարյանը նշել է, որ դրանց մեծ մասը ունի խորը ուսումնասիրման, ռազմավարության մշակման և մշակված գործողությունների իրագործման կարիք։ Մեկ ժամից մի փոքր ավելի տևեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի այս տարվա անդրանիկ մամուլի ասուլիսը: Բանախոսը մանրամասն ներկայացրեց այս տարվա անելիքները, ընդ որում՝ ոլորտային առումով դրանք բավականին տարաբնույթ են: Մասնավորապես՝ մշակվում են այլընտրանքային պատիժներ նշանակելու ռազմավարության նախագիծը, բնական պաշարների արդյունավետ կառավարման, ժողովրդագրական, հոգևոր և կենսաբանա...