Այս շաբաթ լուռ հետեւեցինք Երեւանցիների հայացքներին, տեսանք նրանց աչքերի թախիծն ու փորձեցինք գտնել պատճառները: Մեզանում շատ ընտանիքներ դեռ հաց վաստակելու խնդիր ունեն: Ապրում են ծանր պայմաններում: Ունեն պարտքեր բանկերին, հարեւան-հարազատներին: Աշխատավարձը ցածր է: Վաղվա օրը անկանխատեսելի: Մեր ազգագրական երգերը իրենց մեջ պարունակում են գեներով ժառանգած տխրություն: Այս, կամ այն ազգային հերոսը մահացավ, հեյ-հեյ: Ոչ միայն ազգագրական, այլ նաեւ ժամանակակից երգերի գերակշիռ մասը տուր սիրո, դավաճանության ու հեռանալու մասին է: Մեռելապաշտություն : Հայաստանը ջրերի երկիր է` հետեւաբար ցայտաղբյուրների պակաս չի զգացվում: Ամեն անգամ ջուր խմելիս ստիպված ենք լինում կարդալ ինչ որ մահացած մարդու անուն: Ամենաճոխ հարսանիքներին հավաքվում են ասենք երեք հարյուր մարդ, բայց թաղումները 500-ից պակաս հազվադեպ է լինում: Մենք մեռել սիրող ազգ ենք: Սեռական պրոբլեմներ: Դպրոցներում այս թեման շարունակում է մնալ ծածկված ամոթի քողի տակ, ընտանիքներում չի խոսվում այս թեմայով, միակ ուսուցողը մնում է փողոցը: Սրան գումարվում է կուսու...