Skip to main content

Posts

Showing posts from January 14, 2011

Վերջին Ձմեռ Պապը

Ահա և ավարտվեց ամանորյա թոհուբոհը: Վերսկսվեց առօրյա մղձավանջը: Այս մտքերով տոգորված անցնում էի հունվարի 13-ին փողոցով: Մեկ էլ դիմացից տեսնեմ ու՞մ: Աչքերիս չհավատցի՝ Ձմեռ Պապն էր: Խեղճը անտրամադիր իջնում էր փողոցի բանուկ մասով: Հոգնած էր ծերուկս: Ու՞ր էր նա շտապում էս օրով: Մի բան հաստատ գիտեի, որ նա դեռ կվերադառնա մեր փողոց՝ հաջորդ ամանորին...