"Մինչ այսօր որևիցե մեկը մեզ լրացուցիչ ինֆորմացիա չի տրամադրել», - լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը: Ս. Նիկոյանը հիշեցրեց, որ հանձնաժողովի անունից երկու օր առաջ հայտարարությամբ է հանդես եկել` բոլորին կոչ անելով հանձնաժողովին տրամադրել նյութեր, որոնք առնչություն ունեն մարտի 1-2-ի իրադարձությունների բացահայտման հետ: Ս. Նիկոյանը նշեց, որ նման հայտարարություններով ինքը բազմիցս հանդես է եկել, իսկ այս անգամ համապատասխան նյութեր ներկայացնելու համար նաև ժամկետ է սահմանել` մինչև հուլիսի 1-ը: «Եթե մինչև հուլիսի 1-ը չկան նման առաջարկներ, նյութեր, ապա հանձնաժողովն անցնում է նյութերի ամփոփմանն ու զեկույցի պատրաստմանը», - ընդգծեց Ս. Նիկոյանը: Ս. Նիկոյանի խոսքերով` ժամկետ նշելը հետապնդում է այն նպատակը, որ «դրանից հետո որևիցե մեկը չասի` այս նյութը, այս տվյալը հաշվի չեն առել, և փորձի այն, օրինակ 6 ամիս հետո, ինչ-որ միտումով օգտագործել»: Թե ե՞րբ պատրաստ կլին առաջին զեկույցը` ...