Ընդդիմադիր Հայոց Համազգային Շարժում կուսակցության վարչության նախագահ Արամ Մանուկյանը այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ մեր երկրի ներքաղաքական զարգացումներին : Լրագրողների հետ հանդիպման հիմնական առիթը օրերս Դրեզդենում կայացած Եվրոպայի լիբերալ դեմոկրատների և բարեփոխումների կուսակցության խորհրդի նիստուն ընդունված բանաձևն էր : Այդ փաստաթղ թի հեղինակները , մասնավորապես , պահանջել են Հայաստանի իշխանություններից անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին : Եվրոպական լիբերալ - դեմոկրատները նաև կոչ են արել Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների ալյանսին բարձրացնել Եվրամիության մուտքի արտոնագրերի տրամադրման արգելքի հարցը այն հայ պաշտոնյաների համար , ովքեր ներգրավված են եղել քաղաքական շարժառիթներով իրականացվող արդարատության համակարգի չարաշահմանը : Նշենք, որ Արամ Մանուկյանը նույնպես հանդիսանում է Եվրոպայի լիբերալ դեմոկրատների և բարեփոխումների կուսակցության խորհրդի ա...