Skip to main content

Posts

Showing posts from September 1, 2011

Ո՟վ կհաղթի:

Էվանս Մբամբոն ընդդեմ Վիկ Դարչինյանի: Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐԻ Երևանում սպասվում է պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին մեծ տոնը: Սեպտեմբերի 3-ին կկայանա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա IBO վարկածով գերթեթև քաշային կարգի աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյա նի և հարավաֆրիկացի բռնցքամարտիկ Էվանս Մբամբայի մենամարտ ը: Այսօր մարզիկները և իրենց մարզչական թիմերը հանդիպեցին ռինգից դուրս:  Ո՟վ կհաղթի Դարչինյան-Մբամբա մենամարտում: Այս հարցի պատասխանը այսօր իհարկե չհնչեց: Ամեն դեպքում երկու բռնցքամարտիկներն էլ այսօր տրամադրված էին հաղթանական: Եթե Մբամբան երազում է հաղթանակած վերադառնալ Հարավային Աֆրիկա, ապա Վիկը տրամադրված է նոկաուտի ենթարկել մրցակցին: Ավելին, նա խոստացավ աֆրիկացի բռնցքամարտիկին երկար տանջել ռինգում և մաղթեց նրան վերադառնալ հայրենիք իր չիրականացված երազանքով:    Ցայսօր 35-ամյա Վախթանգ Դարչինյանը պրոֆեսիոնալ ռինգում անց է կացրել 40 մենամարտ, որոնցից 36-ը ավարտել է հաղթանակով (27` նոկաուտով): 3 մենամարտում Վիկը պարտվել է, 1 նոկաուտով, ևս մեկ մենամարտ  ա