Skip to main content

Posts

Showing posts from April 23, 2009

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Երեկ Հայաստանի, Թուրքիայի և Շվեյցարիայի արտաքին գերատեսչությունները համատեղ հայտարարություն են տարածել հայ-թուրքական հաշտեցման գործընթացի վերաբերյալ: Հայտարարության մեջ նշվում է, որ երկու կողմերը ՙհամաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով՚, ինչը նշանակում է, որ ըստ էության ավարտված են հաշտեցման շուրջ բանակցությունները, և գոյություն ունի երկկողմ համաձայնեցված փաստաթուղթ: Քանի որ խոսքը գնում է վերջնական համաձայնեցված շրջանակների մասին, Հայ Ազգային Կոնգրեսը պահանջում է Հայաստանի գործող իշխանություններից` անհապաղ հրապարակել ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ հայության շահերին առնչվող այս փաստաթուղթը: Ինչ վերաբերում է Հայ ազգային կոնգրեսիª սույն փաստի քաղաքական գնահատականին, այն մենք կտանք նշված փաստաթղթի պաշտոնական հրապարակումից հետո։

Накануне 24 апреля... Ереван...Шествие потомков...

Фотографии Артака Барсегяна

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱՀՈԳ Է

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հայտարարություն Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը վերջին ամիսներին եղել է Հայաստանի պետական-քաղաքական օրակարգի առանցքային հարցը։ ՀՅ Դաշնակցությունը բազմիցս հայտարարել է, որ երկու երկրների միջեւ բարիդրացիական հարաբերություններ կարող են հաստատվել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմամբ եւ հայ ժողովրդի իրավունքների վերականգնմամբ միայն։ Առանց նախապայմանների շրջափակման վերացումը եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը այդ ճանապարհի սոսկ առաջին քայլերը կարող են լինել։ Մեզ համար բացարձակապես անընդունելի է Թուրքիայի հետ հարաբերությունների բնականոնացումը մեր պետության ինքնիշխան եւ կենսունակ լինելիության եւ սերունդների՝ ազգային-պետական իրավունքների հաշվին։ Հաստատակամ այս սկզբունքներին՝ մենք անընդունելի եւ դատապարտելի ենք համարում Հայաստանի Արտաքին գործերի նախարարության կողմից Թուրքիայի հետ ապրիլի 22-ի հայտարարության ստորագրումը։ Մենք գտնում ենք, որ հայ ժողովրդի մեծագույն ողբերգության հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ի անմիջական նախօրեին եւ Թուրքի