Արաբական երկրներից Իրան հասած հեղափոխական տենդը մոտ ժամանակներս կարող է ակտիվանալ և իրանցի ընդդիմադիրների դատական հետապնդման պատճառ դառնալ: Եթե իրադարձություններն ընթանան թունիս- եգիպտական սցենարով, ապա Իրանում կտիրի քաոսը, ինչը բացասաբար կանդրադառնա ամբողջ տարածաշրջանի վրա, այսօր ասել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն, իրանագետ Սևակ Սարուխանյանը: Փորձագետը կարևորել է հայ- իրանական ակտիվացող տնտեսական համագործակցությունը, մասնավորապես՝ նավթամուղի կառուցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում: Սարուխանյանի կարծիքով՝ ԱՄՆ կողմից հնարավոր բացասական արձագանքը հայ- իրանական տնտեսական կապերի աշխուժացմանը չի բերի Վաշինգտոնի կողմից Երևանի հանդեպ պատժամիջոցների կիրառմանը: Իսկ ապա քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի կարծիքով՝ Հայաստանի դեմ հնարավոր պատժամիջոցները չեն կարող վտանգել Երևանի դիրքերը։ Նա կարծում է, որ «Հյուսիս- Հարավ» ծրագրերի շուրջ ակտիվացել է և ռուս- իրանական համագործակցությունը, ինչը արմատապես կարող է փոխել տարածաշրջանային իրավիճակը: Ադրբեջանը, ամրապ...