Աշխատանքային այցով Վաշինգտոնում գնտվող Հայաստանի արտգործնախարար Էդրվարդ Նալբանդյանը ս.թ. հուլիսի 16-ին հանդիպեց Եվրոպական եւ Եվրասիական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դանիել Ֆրիդի հետ: Զրույցի ընթացքում քննարկվեցին հայ-ամերիկյան համագործակցության օրակարգի հարցերը: Անդրադարձ կատարվեց տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման հետ կապված խնդիրներին եւ դրանց լուծման ուղիներին: Նախարար Նալբանդյանն ու փոխպետքարտուղար Ֆրիդը մտքեր փոխանակեցին Հայաստանում հետընտրական զարգացումների պատճառների եւ հետեւանքների, դրանց հաղթահարմանն ուղղված Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերի մասին: Զրուցակիցները քննարկեցին նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները: Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզային, որի հետ քննության առնվեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի մանրամասները, համանախագահների տարածաշրջան վերջին այցելության արդյունքները, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբ...