Skip to main content

Posts

Showing posts from July 4, 2008

Չեխիայի արտգործնախարարն է գալիս Երևան

Հուլիսի 5-ին եռօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Չեխիայի արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգի գլխավորած պատվիրակությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Այցի ընթացքում նախատեսվում են պատվիրակության հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Ծրագրված են նաեւ պատվիրակության այցելությունները Մեծ Եղեռնի հուշահամալիր, Փարաջանովի տուն-թանգարան, Երեւանի կոնյակի գործարան: Նախատեսվում է, որ Զարգացման հայկական գործակալությունում տեղի կունենա հայ-չեխական բիզնես ֆորումի բացումը, որտեղ Չեխիայի եւ Հայաստանի ԱԳ նախարարները հանդես կգան ելույթով: Ուշագրավ է, որ չեխ դիվանագետը ժամանելու է Երևան՝ Բաքու կատարած այցից հետո: