Skip to main content

Posts

Showing posts from July 2, 2008

Լևոն Տեր-Պետըոսյանը էլ չի հավատում Եվրոպային

«Ես խոստովանում եմ, որ քաղաքական միամտություն եմ ցուցաբերել»,– հայտարարեց հուլիսի 1-ին Հայաստանի առաջին նախագահ, նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր—Պետրոսյանը։ Իր խոսքով՝ նա հավատացել է, որ ԵԽ ԽՎ 1609 բանաձեւը կարող է ազդել Հայաստանի իշխանությունների վրա։ Տեր—Պետրոսյանը հիասթափվել է Եվրախորհրդից եւ նրա ներկայացուցիչների «անսկզբունքայնությունից»։ Դրա հիմնական դրսեւորումը նախկին նախագահը համարում է ԵԽ ԽՎ–ում Հայաստանին ձայնի իրավունքից չզրկելը, ինչը նախատեսվում էր 1609 բանաձևով։ Ավելին, Տեր—Պետրոսյանը փաստեց, որ ԵԽ ԽՎ—ն ընդունեց 1620 բանաձեւը, որտեղ ավելի շատ ողջույններ են իշխանության հասցեին եւ ընդամենը մի երկու դիտողություն։ Համաժողովրդական շարժման առաջնորդն որպես «անսկզբունքայնություն» որակեց նաեւ այն իրողությունը, որ 1620 բանաձեւում ասվում է, որ մարտիմեկյան դեպքերի ուսումնասիրության նպատակով ստեղծված հանձնաժողովի անկախությունն ու թափանցիկությունն այնքան էլ հավատ չեն ներշնչում, միեւնույն ժամանակ, սակայն, կոչ է արվում, որ ընդդիմությունը մասնակցի նրա աշխատանքներին։ «Նրանց գնահատականի տր