Skip to main content

Posts

Showing posts from 2014

Plan to exchange Meghry not discussed and will not be discussed

During the negotiations on the settlement of the Azerbaijani Nagorno - Karabakh issue of transfer Meghry never discussed and never will be discussed , said today the Minister of Defense Seyran Ohanyan . According to him, such rumors for it are not new . The Minister said that the country's armed forces fought for every inch of ground , the principle of displacement of aggression and brutality of war into enemy territory. Ohanyan noted that the Turkish side different ways supports Azerbaijani allies , particularly in Nakhichevan. Defense Minister said that Armenia and Russia formed a long-term military cooperation safe environment , to deter threats and , if necessary , also the confrontation. Ohanyan praised the importance of the active participation of Armenia in the Organization of Collective Security Treaty .

Մեղրու փոխանակման ծրագիր երբեք չի եղել ու չի կարող լինել

Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման  շուրջ բանակցություններում Մեղրին Ադրբեջանին հանձնելու ծրագիր երբեք չի եղել ու չի էլ կարող լինել : Այս մասին այսօր հայտարարել է պաշտպանության նախարար   Սեյրան Օհանյանը « Հայոց արծիվներ » հասարակական կազմակերպության անդամների հետ հանդիպման ժամանակ: Նախարարի համար այդ զրույցները ևս նորություն չէին: « Ես էլ , ինչպես դուք՝ Մեղրու փոխանակումների մասին լսում եմ հասարակության շրջանում սովորական խոսակցությունների ընթացքում : Նման ծրագիր երբեք չի եղել ու չի կարող լինել »,- ասաց նա : Սեյրան Օհանյանը նշեց, որ մեր երկրի զինված ուժերը պայքար է մղելու մեր ունեցած յուրաքանչյուր թիզ հողի համար ՝ առաջնորդվ ելով ագրեսիայի ժամանակ պատերազմի դաժանությունները հակառակորդի դաշտ տեղափոխելու սկզբունքով :   Այնուամենայնիվ, թուրքական կողմը տարբեր ձևերով այսօր ևս աջակցում է ադրբեջանցի դաշնակիցներին, մասնավորապես Նախիջևանում, նկատեց Սեյրան Օհանյանը: Պաշտպանության նախարարը նշեց, որ հայ-ռուսական ռազմական համագործ

Refugees from Syria seems to free legal aid

At the initiative of the Chamber of Advocates of Armenia launched a program to refugees from Syria, which is aimed at providing them with free legal . Refugees from Syria, located in Armenia, here are faced with various challenges , including legal and in order to fill the gap of the Bar Association initiated a program through which the Syrians will be able to understand the laws of the country . According to the Advisor to the Chairman of the Chamber of Advocates of Armenia Zinavor Meghrian, providing free legal advice will enhance the legal awareness of refugees from Syria. Preliminary meetings and studies have identified a range of issues that are more concerned about Syrian refugees . This Armenian citizenship , driver's license , rental housing . Zinavor Meghryan noted that refugees from Syria need different support and the Chamber of Lawyers this project seeks to contribute to this process. Allvoices.com

Սիրիահայերին տրամադրվում է անվճար իրավական օգնություն

Հայաստանի Փաստաբանների պալատի նախաձեռնությամբ մեկնարկել է «Սիրիահայերին իրավական աջակցության» երկամսյա ծրագիրը, որի նպատակն է սիրիահայ գաղթականներին տրամադրել անվճար իրավաբանական օգնություն:   Մեր սիրիահայ հայրենակիցները, ներգաղթելով պատմական հայրենիք, այստեղ բախվում են տարաբնույթ խնդիրների, այդ թվում և իրավական: Այս բացը լրացնելու նպատակով  Փաստաբանների պալատը նախաձեռնել է մի ծրագիր, որի միջոցով սիրիահայերը կկարողան կողմնորոշվել  մեր երկրի օրենսդրական դաշտում: Ըստ պալատի նախագահի խորհրդական Զինավոր Մեղրյանի,  անվճար տրամադրվելիք իրավաբանական խորհրդատվությունը կնպաստի Հայաստանում գտնվող  սիրիահայերի իրավագիտակցության բարձրացմանը: Նախնական հանդիպումները և ուսումնասիրությունները բացահայտել են հարցերի այն շրջանակը, որոնք ավելի են հուզում սիրիահայ մեր հայրենակիցներին: Մասնավորապես, խոսքը գնում է ՀՀ քաղաքացիության, վարաորդական իրավունքի ստացման և անշարժ գույքի վարձակալման հարցերի մասին: Հատկանշական է, որ խորհրդատվությունը կմատուցվի նաև առցանց՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում հատուկ բ

Մաքսային Միությանը անդամակցությունը չի խոչընդոտում ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությանը

Արթուր Բաղդասարյան   ©Լուսանկարը՝ Արտակ Բարսեղյանի Արդյունավետ համարելով 2013 թվականը Ազգային անվտանգության խորհրդի գործունեության առումով՝ կառույցի  քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հիմնականում նախընտրել է խոսել ընթացիկ տարվա անելիքների մասին: Ըստ ներկայացված տվյալների՝ Ազգային անվտանգության խորհրդի օրակարգը այս տարի բավականին հագեցած է լինելու իրավական, բնապահպանական, սոցիալական, ռազմական և այլ բնույթի հարցերով: Բաղդասարյանը նշել է, որ դրանց մեծ մասը ունի խորը ուսումնասիրման, ռազմավարության մշակման և մշակված գործողությունների իրագործման կարիք։ Մեկ ժամից մի փոքր ավելի տևեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի այս տարվա անդրանիկ մամուլի ասուլիսը: Բանախոսը մանրամասն ներկայացրեց այս տարվա անելիքները, ընդ որում՝ ոլորտային առումով դրանք բավականին տարաբնույթ են: Մասնավորապես՝ մշակվում են այլընտրանքային պատիժներ նշանակելու ռազմավարության նախագիծը, բնական պաշարների արդյունավետ կառավարման, ժողովրդագրական, հոգևոր և կենսաբանական անվտա

Հայաստանի գյուղերին $8 մլն՝ երկու ծրագրով

Այսօր պաշտոնապես մեկնարկեցին գյուղերի տնտեսական զարգացմանն ուղղված  «Գործընկերություն հանուն գյուղական համայնքների զարգացման» և «Գյուղի զարգացման արդի նախաձեռնություն»  երկու հնգամյա ծրագրերը, որոնք հիմնված են ՀՀ  և ԱՄՆ կառավարությունների, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, այլ դոնորների և հասարակական կազմակերպությունների ներկայիս և նախկին նախաձեռնությունների վրա` ուղղված մայրաքաղաքից դուրս երկրի լայնամասշտաբ զարգացմանը:  Գործնականում այսօր ներկայացված ծրագրերի մշակումը մեկնարկել էր դեռևս անցյալ տարվա օգոստոս –սեպտեմբեր ամիսներին: Ծրագրերը ֆինանսավորվում են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից: Դրանց վերաբերյալ որոշ մանրամասներ ներկայացրեց մեր երկրում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը: Ըստ նրա, գյուղական  համայնքների զարգացմանը միտված ծրագրերի ֆինանսավորումը կկազմի 8 մլն ԱՄՆ դոլար: «Գործընկերություն հանուն գյուղական համայնքների զարգացման» ծրագիրը  իրականացվելու է մեր երկրի բոլոր մարզերի շուրջ 100  համայնքներում, լրագրողներին հայտնեց ծրագրի տնօրեն Անուշ

Ավելացել է վթարների քանակը, նվազել է զոհերի թիվը

Վերջին 5 տարիների ընթացքում մայրաքաղաքում ճանապարհատրանսպորտային պատահարների hետևանքով զոհերի քանակը նվազել է 30 տոկոսով, այսօր կայացած ասուլիսին հայտարարել է Երեւանի Ճ անապարհային ոստիկանության   պետ , ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանը : Ըստ նրա, միևնույն ժամանակ  ԱՊՊԱ համակարգի ներդրմամբ ավելացել է ավտովթարների թիվը: Երևանում երթևեկությունը տարեց տարի ավելի է դժվարանում՝ ավտոմեքենաների քանակի աճով պայմանավորված: Այս պարագայում անխուսափելի է ճանապարհատրանսպորտային պատահարների մեծ քանակը, որոնք արտացոլվում են մայրաքաղաքի  Ճ անապարհային ոստիկանության   ամփոփագրերում: Ամենաթարմ տեղեկատվությունը լրագրողներին ներկայացրեց Երեւանի Ճ անապարհային ոստիկանության   պետ , ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանը :   Հ ունվարի 30- ի դրությամբ Երեւանում տեղի է ունեցել 52 ճանապարհատրանսպորտային պատահար , որոնց արդյունքում զոհվել է 3 եւ վիրավորվել 62 քաղաքացի : Ըստ պաշտոնյայի ներկայացրած տվյալների, անցյյալ տարի մայրաքաղաքում արձանագրվել է  1182 ճամապարհատրանսպորտ

Ղազախստանը պաշտպանել է Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը

Ղազախստանը պաշտպանել է Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը և այդ ուղղությամբ մշակված «ճանապարհային քարտեզը»: Հիշեցնելով դրա մասին՝ մեր երկրում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովն այսօր նշեց, որ առկա տեխնիկական հարցերը վերաբերվում են Հայաստանի մաքսային տարածքի համապատասխանատվությանը Մաքսային միության պահանջներին: Անցյալ տարևերջին կայացած  Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ի նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ընդհանուր տնտեսական տարածքը, ակնարկել էր համապատասխանության մասին։ «Դե պարզ է, քանի որ պաշտպանել ենք ճանապարհային քարտեզը, ապա ի՞նչ հարցեր կարող են լինել»,- ասաց դեսպանը: Իսկ այսօրվա հավաքի բուն առիթը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հունվարի 17-ին հրապարակված «Ղազախական ուղի-2050» ուղերձն եր, որով նախանշված է երկրի ռազմավարական զարգացման ծրագիրը: Ղազախստանը որպես ինքնաբավ տնտեսապես զարգացած և մրցունակ երկիր, այսօր զարգանում է սեփական տնտեսական մոդելով, նշեց Հայաստանում այս

Եռաբլուրում ոգեկոչեցին զոհված ազատամարտիկներին

ՀՀ զինված ուժերի կազմավորման 22- րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, ՀՀ բարձրագույն ղեկավարության ու Հայոց հոգևոր դասի ներկայացուցիչների ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Նախագահը ալ վարդերի փունջ  դրեց օրերս այստեղ հուղարկավորված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի շիրիմին: Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ մատուցվեց հոգեհանգստի պաշտոն: Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոգեկոչում էին իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակը: Ամեն տարի ՀՀ զինված ուժերի կազմավորման տարեդարձի օրը այստեղ մարդաշատ է լինում: Ավանդույթի համաձայն այսօր էլ պանթեոն էր այցելել Նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, ՀՀ բարձրագույն ղեկավարության ու Հայոց հոգևոր դասի ներկայացուցիչն

Սիրիական ճգնաժամը կհարթվի՞ «Ժնև 2» միջազգային համաժողովում

Սիրիայում արդեն չորորդ տարին շարունակ շարունակվում են ռազմական բախումները կառավարական և ընդդիմադիր ուժերի միջև: Հակամարտության արդյունքում պաշտոնական տվյալներով զոհվել է ավելի քան 130 հազար մարդ: Ավելի քան 3 մլն սիրիացի դարձել է փախստական: Այս տվյալները օրըստօրե ավելանում են : Սիրիա կան ճգնաժամի լուծմանը միտված Շվեյցարիայում անցյալ շաբաթ մեկնարկած « Ժնև 2» միջազգային համաժողովում ա յսօր կողմերը սկսում են քննարկեն իշխանության փոխանցման հարցը: Եթե ընդդմադիրները պնդում են երկրի նախագահ Բաշար Ասադի հրաժարականի անհրաժեշտության մասին, ապա իշխանությունների ներկայացուցիչները առաջ են քաշում ահաբեկչության դեմ պայքարի հարցերը: Իսկ ն ախօրեին կողմերը հասել են համաձայնության, ըստ որի կանայք և երեխաները կարող են լքել Հոմս քաղաքը , որտեղ վերջին ամիսներին չեն դադարում ծանր մարտերը : Այս մասին լրագրողներին հայտնեց բանակցություններին մասնակցող Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Ալ - Միկդադը :   Եթե Հոմսի ահաբեկիչները թույլ կտան կանանց և երեխաներին լքել քաղաքը , ապա

Европейскому союзу ни к чему наказывать Армению за желание присоединиться к Таможенному союзу.

В рамках проекта "Общественные диалоги" состоялась интернет-пресс-конференция  члена Ассоциации европейского центра контактов между Востоком и Западом  Эрики   Лернер. Вот как она ответила на мои вопросы. Каким Вам видеться будущее отношений между Арменией и ЕС в свете решений, принятых в ходе Вильнюсского саммита Восточного партнерства? -Саммит Восточного партнерства в Вильнюсе подтвердил желание ЕС продолжать сотрудничество с Арменией. Отношения между сторонами будут развиваться и возможно, достигнут такого уровня, какой был обещан Еревану в случае, если соглашение об ассоциации было бы подписано. Повторюсь, что наказывать Армению за желание присоединиться к ТС Европейскому союзу ни к чему. ЕС – сам крупнейший экономический партнер России и ТС. Если ЕС будет нужно показать Еревану, что он ошибся, выбирая евразийскую интеграцию, то будет это делать не в экономической сфере, а в политической сфере. А ТС сейчас не политическая организация и даже теоретический Евр