Skip to main content

Posts

Showing posts from January 24, 2014

Դեսպանը մտահոգ է (տեսանյութ)

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ուշադրությամբ է հետեւում ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին օրերին գրանցված սրացումներին։ «Մենք ուշադրությամբ հետևում ենք իրադարձություններին, տեղյակ ենք սահմանային բախումների մասին: Ցավում ենք զոհված զինծառայողների համար։ Բրիտանական կառավարությունը օժանդակում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնություններին և մենք ուշի ուշով հետևում ենք Փարիզում այսօր անցկացվող Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը»,- այսօր հայտարարել Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Էյվզը։ Անդրադառնալով Հայաստանի եւ ԵՄ հարաբերություններին՝ ողջունեց դրանց շարունակականությունը,  հատկապես, Մաքսային միությանը միանալու համատեքստում։ « ԵՄ -ն և Հայաստանը պատրաստակամություն են հայտնել առաջ տանել իրենց հարաբերությունները և նախանշել դրանց հետագա  ընթացքը: Այդ համատեքստում ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել երկրում քաղաքական բարեփոխումների իրականացման ուղղությամբ»,- ասաց։ Դեսպան Էյվզն անդրադարձավ նաեւ ուկրաի