ՆԱՏՕ - ն օրերս հայտարարել է , որ Հայաստանում , սեպտեմբերի 29- ից հոկտեմբերի 21- ն ընկած ժամանակահատվածում , Գործընկերություն հանուն խաղաղության ( ԳՀԽ ) ծրագրի շրջանակներում անց է կացնելու Համատեղ աղեղ / նիզակակիր 08 զորավարժությունը , հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը : Զորավարժության նպատակն է կատարելագործել ՆԱՏՕ - ի և այլ ուժերի փոխգործունակությունը : Զորավարժությունում ներգրավվելու է շուրջ 1100 զինծառայող 21 երկրից , որից 7 - ը ` ՆԱՏՕ - ի անդամ , 12 - ը ` ԳՀԽ , ինչպես նաև այլ գործընկեր երկրներից և ՍՀՆ / Ստամբուլյան համագործակցության նախաձեռնություն / անդամ Միացյալ Արաբական Էմիրություններից : Սցենարը հիմնվելու է ՄԱԿ - ի կողմից լիազորված ՆԱՏՕ - ի գլխավորած Ճգնաժամերի արձագանքման գործողությունների ( ՃԱԳ ) վրա : Համատեղ աղեղ / նիզակակիր -08 զորավարժությունը կապահովի ՆԱՏՕ - ի կողմից համալիր և դինամիկ գործողությունների անցկացման կարողությունների ցուցադրում ` ուղղված ՆԱ...