Միջազգային ճգնաժամային խմբի «Հայաստան և Ադրբեջան. կանխելով պատերազմը» զեկույցի փաստագրական մասը անկատար է և չի համապատասխանում ներկայացրաց եզրակացություններին: Այսպիսի հայտարարությամբ այսօր հանդես եկավ Կովկասի ինստիտուտի տնօրեն, Ալեքսանդր Իսկանդարյանը: Մի հետաքրքիր փաստ չի վրիպել նրա ուշադրությունից: Ի տարբերություն նախորդ զեկույցների` Միջազգային ճգնաժամային խումբը այս անգամ չի անդրադարձել այսպես կոչված «գրավված տարածքների» դրույթին: Քաղաքագետը նաև հերքել է պատերազմի հանկարծակի վերսկսման հավանականության մասին պնդումը` ճշտելով, որ կողմերի ստորաբաժանումները լիովին վերահսկելի են, և ռազմական գործողությունները կարող են սկսվել միայն գլխավոր հրամանատարների ցուցումով: «Միջազգային ճգնաժամային խմբի հրապարակած վերջին զեկույցում ներկայացված փաստերն ամբողջական չեն, սակայն բավական հագեցած են: Այս փաստաթղթում ներկայացվող փաստերը չեն համապատասխանում դրանում արված հետևություններին, և ես այն տպավորությունն ունեմ, որ զեկույցը պատրաստելիս` նախապես նպատակ է եղել հիմնավորել պատերազմի սկսման հավանականությունը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության դեպքում երեք կողմերում էլ կան կանոնավոր բանակներ՝ իրենց ղեկավարներով: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է առաջանում, որ զեկույցի նպատակը պատերազմի վերսկսման հավանականությունը հիմնավորելն է»: Ըստ քաղաքագետի, զեկույցի վերլուծական մասը անկողմնակալ չէ, սակայն նա դժվարացավ ասել, թե ում շահերն է այն սպասարկում: Իսկանդարյանն ասաց, որ պատերազմի մասին նման շարունակական հայտարարությունները բացի կողմերին վախեցնելուց ուղղված են նաև ռազմական գործողությունների կանխարգելմանը: Նման դիրքորոշումը պարզապես միամիտ են: Կովկասի ինստիտուտի տնօրենը նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցելությունը հանդիսանում է հերթական այցելություններից և հանդիպումներից մեկը, որը դեռ ոչ մի հարց չի լուծում: «Մինսկի խմբի քաղաքականությունը դրական է:Նրանց գործունեությունն ուղղված է խաղաղ գործընթացի պահպանմանը և դրա միջազգայնացմանը»: Իսկանդարյանի կարծիքով` Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխմանբ խաղաղ գործընթացը լիովին կտապալվի: |
Today is the 84th birthday of Tigran Mansuryan, a world-famous Armenian composer, national artist and honored artist of Armenia. Tigran Mansuryan was born in Beirut on January 27, 1939. The Mansuryan family moved to Armenia in 1947 and settled in Yerevan in 1956. The future composer graduated from the Music College under Romanos Melikyan, then studied at the Yerevan Conservatory, taught there in 1967-1986, and was its rector in 1992-1995. At present he concentrates fully on composing. He is one of the most performed composers of modern Armenia. In his creative work he combines modern writing techniques with the support of national musical traditions, especially the traditions of Komitas. Tigran Mansuryan is known for his symphonic works as well as for his film music.

Comments