Skip to main content

Posts

Showing posts from January 29, 2014

Ղազախստանը պաշտպանել է Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը

Ղազախստանը պաշտպանել է Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը և այդ ուղղությամբ մշակված «ճանապարհային քարտեզը»: Հիշեցնելով դրա մասին՝ մեր երկրում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովն այսօր նշեց, որ առկա տեխնիկական հարցերը վերաբերվում են Հայաստանի մաքսային տարածքի համապատասխանատվությանը Մաքսային միության պահանջներին: Անցյալ տարևերջին կայացած  Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ի նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ընդհանուր տնտեսական տարածքը, ակնարկել էր համապատասխանության մասին։ «Դե պարզ է, քանի որ պաշտպանել ենք ճանապարհային քարտեզը, ապա ի՞նչ հարցեր կարող են լինել»,- ասաց դեսպանը: Իսկ այսօրվա հավաքի բուն առիթը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հունվարի 17-ին հրապարակված «Ղազախական ուղի-2050» ուղերձն եր, որով նախանշված է երկրի ռազմավարական զարգացման ծրագիրը: Ղազախստանը որպես ինքնաբավ տնտեսապես զարգացած և մրցունակ երկիր, այսօր զարգանում է սեփական տնտեսական մոդելով, նշեց Հայաստանում այս