Skip to main content

Posts

Showing posts from June 13, 2011

Ռուբեն Սաֆրաստյան.«Փոփոխություններ պետք չէ ակնկալել նաեւ հայ-թուրքական հարաբերությունների պարագայում»

Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունները նշանավորվել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համոզիչ հաղթանակով: Այն թույլ կտա վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանին երրորդ անգամ անընդմեջ գլխավորել թուրքական կառավարությունը: Ընտրությունների նախնական արդյունքները վկայում են այն մասին, որ Թուրքիայի Մեծ ազգային ժողովի 550 տեղերից առնվազն 325 կզբաղեցնեն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը: Այն ստացել է ընտրողների քվեների 49,8%: Համեմատության համար նշենք, որ 2007 թվականին վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի գլխավորությամբ այս քաղաքական ուժը ստացել եր 46,47%: Ամփոփելով այս արդյունքները, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ այնուամենենայնիվ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չհասավ իր հիմնական նպատակին` չստանալով ձայների երկու երրորդը: Էրդողանի թիմակիցներին չհաջողվեց նաև զբաղոցնել մեջլիսի 330 մանդատները: Երկրորդ տեղում է հայտնվել ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, որը քվեն