Skip to main content

Posts

Showing posts with the label Փարիզ

Էդվարդ Նալբնդյան. "Ադրբեջանը ապարդյուն փորձում է շարունակել անտեսել թե մադրիդյան սկզբունքները, թե ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության կոչերը"

Էդվարդ Նալբանդյան © Արտակ Բարսեղյան   Այսօր հրավիրված մամլո ասուլիսում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է իր գլխավորած գերատեսչության կողմից անցյալ տարվա ընթացքում կատարված աշխատանքները, անդրադարձել է արտաքին քաղաքական ասպարեզում տեղի ունեցող զարգացումներին: Մասնավորապես, ըստ նախարարի, 2013 թվականը նշանավորվեց Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միանալու որոշմամբ, որը բխում է Հայաստանի տնտեսական և ռազմավարական շահերից։  Անցած 2013 թվականը բավականին հագեցած տարի էր մեր երկրի արտաքին քաղաքական առումով: Մասնավորապես, մեր երկիրը նախագահեց երկու միջազգային կառույցներում՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում և Հայաստանի ԱԳՆ © Արտակ Բարսեղյան Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում: Թվային առումով, այն ևս հագեցած էր՝ 2013թվականի ընթացքում Հանրապետության Նախագահն իրականացրել է 15 օտարերկրյա այց: Հայաստան է այցելել 3 պետության և կառավարության ղեկավար: ԱԺ նախագահը 9 արտերկրյա այց է կատարել, Հայաստան է ժամանել 6 ե...