Նրանք, մասնավորապես, անդրադարձել են իրենց պաշտպանյալների հանդեպ տեղ գտած խոշտանգումներին և իրավունքների խախտմանը: Փաստաբանները հայտարարեցին, որ գործով կալանավորված Ստեփան Հովակիմայանի և Վահրամ Քերոբյանի հանդեպ իրավապահները անհրաժեշտ ցուցմումքները կորզելու նպատակով դիմել են ծեծի և այլ հակաօրինական քայլերի: Դատապաշտպանները համոզմունք հայտնեցին, որ նախնական և դատական քննությունների ընթացքում քննչական մարմինների և դատարանի կողմից բազմիցս թույլ են տրվել կոպիտ խախտումներ: Իրականում գողության արդյունքում տուժում է արդարադատությունը, ընդգծեցին փաստաբանները: |
Կոալիցիոն կուսակցությունները միասնական ջանքերով ձեռնամուխ են լինում համակարգային փոփոխությունների իրականացմանը
Քաղաքական կոալիցիայի վերջին հայտարարությամբ ՀՀԿ- ն, ԲՀԿ- ն եւ ՕԵԿ- ը միասնական ջանքերով ձեռնամուխ են լինում համակարգային փոփոխությունների իրականացման գործընթացին և պատրաստակամություն հայտնեցին առկա արտաքին և ներքին մարտահրավերներին համատեղ դիմակայել, այսօր հայտարարեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը: Պատգամավորը հաստատեց, որ փաստաթղթի ընդունման նախաձեռնությունը պատկանում է ՀՀԿ- ին, և սրանով կանխվում է միմյանց հանդեպ սև PR- ի օգտագործումը 2012 թվականի խորհրդարանական ընտրապայքարի ժամանակ: Նա ողջունել է քաղաքական կոալիցիայի որոշումը` նախագահական ընտրություններում հանդես կգա միասնական թեկնածուով` ի դեմս գործող նախագահի: Այս քայլով երաշխիքներ են ստեղծվում փոփոխությունների հետագա շարունակականությունն ապահովելու ու մեր երկրի կայուն առաջընթացը հաջորդող հինգ տարիների ընթացքում ապահովելու համար, ասել է Գագիկ Մելիքյանը:
Comments