Skip to main content

Posts

Showing posts from July 3, 2012

Անհանգիստ Մերձավոր Արևելքը: Հայացք Երևանից

Անհանգիստ մերձավորարևելյան տարածաշրջանը շարունակում է մնալ միջազգային ուշադրության կենտրոնում: Տարբեր երկրներում կատարված արյունալի իշխանափոխությունները ի սպառ ապակայունացրեցին տասնամյակներով ձևավորված համեմատաբար խաղաղ և հանգիստ իրավիճակը: “Արաբական գարնան” ալիքի ներքո փաստացի տեղի է ունենում տարածաշրջանի իշխանական վերնախավի մահմեդականացումը` աշխարհիկ դրվածքի փոխարեն: Որոնք են այս նոր իրողության պատճառները և ինչ հետևանքներ կարող են ունենալ այս զարգացումները մեր երկրի համար: Արաբական երկրների հեղափոխական զարթոնքը փաստացի ունի ոչ թե ժողովրդարական արմատներ, ինչպես պնդում են Արևմուտքում, այլ իսլամիստական սնուցում: Համենայն դեպս, այս մասին են վկայում իշխանափոխական վերելքին հետևած զարգացումները: Թունիսում, Լիբիայում, Եգիպտոսում, Յեմենում իշխանության գլուխ այսօր անցել են բարեպաշտ մահմեդականները, որոնց ներկայացուցիչները ընդդիմության անվան տակ այժմ փորձում են ազատվել 40 տարուց ավելի Սիրիայում իշխող հայր և որդի Ասսադների ռեժիմից: Իրականում մերձավորարևելյան անկայունության թելերը տանում են