Skip to main content

Posts

Showing posts from January 28, 2014

Եռաբլուրում ոգեկոչեցին զոհված ազատամարտիկներին

ՀՀ զինված ուժերի կազմավորման 22- րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, ՀՀ բարձրագույն ղեկավարության ու Հայոց հոգևոր դասի ներկայացուցիչների ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Նախագահը ալ վարդերի փունջ  դրեց օրերս այստեղ հուղարկավորված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի շիրիմին: Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ մատուցվեց հոգեհանգստի պաշտոն: Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոգեկոչում էին իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակը: Ամեն տարի ՀՀ զինված ուժերի կազմավորման տարեդարձի օրը այստեղ մարդաշատ է լինում: Ավանդույթի համաձայն այսօր էլ պանթեոն էր այցելել Նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, ՀՀ բարձրագույն ղեկավարության ու Հայոց հոգևոր դասի ներկայացուցիչն