Վերջին 5 տարիների ընթացքում մայրաքաղաքում ճանապարհատրանսպորտային պատահարների hետևանքով զոհերի քանակը նվազել է 30 տոկոսով, այսօր կայացած ասուլիսին հայտարարել է Երեւանի Ճ անապարհային ոստիկանության պետ , ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանը : Ըստ նրա, միևնույն ժամանակ ԱՊՊԱ համակարգի ներդրմամբ ավելացել է ավտովթարների թիվը: Երևանում երթևեկությունը տարեց տարի ավելի է դժվարանում՝ ավտոմեքենաների քանակի աճով պայմանավորված: Այս պարագայում անխուսափելի է ճանապարհատրանսպորտային պատահարների մեծ քանակը, որոնք արտացոլվում են մայրաքաղաքի Ճ անապարհային ոստիկանության ամփոփագրերում: Ամենաթարմ տեղեկատվությունը լրագրողներին ներկայացրեց Երեւանի Ճ անապարհային ոստիկանության պետ , ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանը : Հ ունվարի 30- ի դրությամբ Երեւանում տեղի է ունեցել 52 ճանապարհատրանսպորտային պատահար , որոնց արդյունքում զոհվել է 3 եւ վիրավորվել 62 քաղաքացի : Ըստ պաշտոնյայի ներկայացրած տվյալների, անցյյալ տարի մայրաքաղաքում արձանագրվ...