Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Այըմդոս Բոզժիգիտովը Հունվարի 15- ին կկայանան Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի` Մաժիլիսի արտահերթ ընտրությունները: Համաձայն այդ երկրի նորացված սահամանադրության՝ կբացառվի Մաժիլիսի միակուսակցական կազմը, ինչպիսին էր անցյալ նոյեմբերին նախագահի հրամանագրով ցրված 4- րդ գումարման խորհրդարանի ստորին պալատը, որտեղ ներկայացված էին միայն նախագահական «Նուռ օթան» կուսակցության ներկայացուցիչները: Գալիք ընտրություններին մասնակցում են 7 կուսակցություններ, որոնք հավակնում են 98 պատգամավորական մանդատի: Եվս 9 պատգամավոր հունվարի 16- ին կընտրվի Ղազախստանի ժողովրդի վեհաժողովի կողմից, որը ներկայացնում է այդ երկրում բնակվող ազգային փոքրամասնությունները: Ինչպես հայտնեց մեր երկրում հունվարի 15- ին ընտրությությունները կկայանան և դեսպանատանը, որտեղ գրանցված են մեր երկրում գտնվող 30 ղազախստանցի ընտրողներ: Բացի ընտրություններից դեսպանա անդրադարձել է նաև հայ- ղազախական հարաբերություններին։ Երկու երկրների անմիջական առևտրային շրջանառութ...