Skip to main content

Posts

Showing posts from March 24, 2011

Հայաստանը հաղթելու է

Մարտի 26-ին Եվրո-2012 ընտրական փուլի շրջանանակներում մարտի 26-ին Երևանում կկայանա Հայաստանի և Ռուսաստանմի ֆուտբոլային հավաքականների հանդիպումը: Իսկ վաղը կհանդիպեն երկու երկրների ֆուտբոլիստ-վետերանները: Լեգենդար Արարատ 73-ի ավագ Հովհաննես Զանազանյանը եւ Սերգեյ Բանդարենկոն այսօր հանդիպել են լրագրողներին և ներկայացրել իրենց կանխատեսումները: Մեր հավաքականում նկատելի է առաջընթաց, և այստեղ մեծ ավանդ ունի թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, որին Հովհաննես Զանազանյանը բնութագրել է որպես գրագետ, հավաք մասնագետ: Ըստ նրա, Հայաստանի հավաքականում այսօր առկա է կարգապահությունը: Արարատ-73-ի ավագը նշեց, որ հակառոկորդը վախով է ժամանում Երևան: Սերգեյ Բոնդարենկոն, ոգևորված հայկական ֆուտբոլի վերջին հաջողություններրով, Լոս-Անջելեսից հատուկ ժամանել է Երևան: Նա մասնակցելու է Հայաստանի և Ռուսաստանի վետերանների հանդիպմանը: Արարատ-73-ի լեգենդար կիսապաշտպանը կարևորել է ֆուտբոլի զարգացումը մեր երկրում: