Հարց. - Պարոն նախարար, նախ կուզեի շնորհակալություն հայտնել մեր հարցազրույց տալու խնդրանքն ընդունելու համար: Ձեր ղեկավարությամբ բավական ակտիվացել է Հայաստանի արտաքին քաղաքականությունը: Պատասխան. -Ներողություն, պարոն Զորյան, որ ընդհատում եմ Ձեզ, որովհետեւ կուզեի ընդգծել, որ մեր արտաքին քաղաքականությունը ղեկավարում է հանրապետության նախագահը, իսկ ես ղեկավարում եմ արտաքինգործերի նախարարությունը, որիգլխավոր առաքելությունն է իրականացնել այն խնդիրները, որոնք մեր առջեւ դնում է հանրապետության նախագահը: Հարց. - Լինելովգործող նախագահ տարբեր միջազգային կազմակերպություններում, Դուք բազմաթիվ հյուրեր եք ընդունում, տարբեր այցեր եք կատարում: Հայտնի է անվանի դիվանագետներից մեկի արտահայտությունը, որ եթե մի երկրի արտգործնախարար այցեր չի ունենում, ուրեմն այդ երկիրը արտաքին քաղաքականություն չունի: Լայն է Ձեր այցերի աշխարհագրությունը, որտեղ ներառվել է անգամ Թուրքիան, որը, կարծես թե, նորություն է մեզ համար: Պատասխան. - Չեմ կարծում դա նորություն է, չեմ կարծում դա նորույթ է, որովհետեւ տարիներ շարունակ Հայաստան...