Skip to main content

Posts

Showing posts from January 31, 2014

Հայաստանի գյուղերին $8 մլն՝ երկու ծրագրով

Այսօր պաշտոնապես մեկնարկեցին գյուղերի տնտեսական զարգացմանն ուղղված  «Գործընկերություն հանուն գյուղական համայնքների զարգացման» և «Գյուղի զարգացման արդի նախաձեռնություն»  երկու հնգամյա ծրագրերը, որոնք հիմնված են ՀՀ  և ԱՄՆ կառավարությունների, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, այլ դոնորների և հասարակական կազմակերպությունների ներկայիս և նախկին նախաձեռնությունների վրա` ուղղված մայրաքաղաքից դուրս երկրի լայնամասշտաբ զարգացմանը:  Գործնականում այսօր ներկայացված ծրագրերի մշակումը մեկնարկել էր դեռևս անցյալ տարվա օգոստոս –սեպտեմբեր ամիսներին: Ծրագրերը ֆինանսավորվում են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից: Դրանց վերաբերյալ որոշ մանրամասներ ներկայացրեց մեր երկրում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը: Ըստ նրա, գյուղական  համայնքների զարգացմանը միտված ծրագրերի ֆինանսավորումը կկազմի 8 մլն ԱՄՆ դոլար: «Գործընկերություն հանուն գյուղական համայնքների զարգացման» ծրագիրը  իրականացվելու է մեր երկրի բոլոր մարզերի շուրջ 100  համայնքներում, լրագրողներին հայտնեց ծրագրի տնօրեն Անուշ