Կառավարության կողմից գյուղատնտեսությունը այս տարի հռչակվել է առաջնահերթ ոլորտ: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հավաստիացնում է, որ 2010 թվականի անկումից հետո այս տարի ոլորտում կհաջողվի արձանագրել տնտեսական աճ: Դրան են միտված նախօրեին կառավարության կողմից հաստատված ոլորտի զարգացմանն ուղղված մեծածավալ ծրագրերը: Մասնավորապես՝ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության վարկային ծրագրով» նախատեվում է իրականացնել 6 մարզերի ընդհանուր առմամբ 55 համայնքի արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման ծրագրեր՝ 23 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ: Գյուղնախարարն արձանագրել է, որ այսօրվա դրությամբ օգտագործվում է առկա լեռնային արոտավայրերի միայն 10 տոկոսը: Երկրում գարու արտադրության զարգացման տարեկան ծրագրով Ուկրաինայից և Ռուսաստանից ձեռք բերվելու և ներկրվելու գարնանացան գարու առաջին վերարտադրության 2 հազար տոննա սերմացու։ Այն անվճար տրամադրվելու է բարձրլեռնային շրջանների 14 հազար գյուղացիական տնտեսություններին։ Ճապոնիայի կառավարության հետ համատեղ «Սակա...