Հայկական մի քանի լրատվամիջոցներ նոր վարկածներ են առաջ քաշել, կապված` փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության հետ: Լրատվամիջոցները իրենց աղբյուրները չեն բացահայտել ու այդ վարկածները ներկայացրել են իբրեւ ճշմարտություն: Հանրապետությունում այս տարվա ամենաաղմկոտ սպանություններից մեկը` Փոխոստիկանապետի սպանությունը դեռեւա մնում է չբացահայտված: Մամուլը մերթ ընդ մերթ հանդես է գալիս բոցավառ հոդվածներով, թե արդեն գործը բացահայտված է, հետո մեկ ուրիշն է նման մի բան գրում: Այսօր մի անգամից ՙԻրավունք՚ եւ ՙՀրապարակ՚ թերթերը հոդվածներ են հրապարակել, թե Գեւորգ Մհերյանի սպանությունը արդեն բացահայտված է: Ամեն մեկը ներկայացրել է մի պատմություն: Հղումը հայկական ժուռնալիստիկայի հերն անիծող այսպես կոչված ՙգաղտնի աղբյուրների՚ վրա է: Ասենք Իրավունք թերթի պատմությունը. Մեջբերում եմ` ՙԸստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների` սպանության կասկածանքով ձերբակալվել է ոստիկանական ակադեմիայի հրաձգության դասախոս ոմն փոխգնդապետ` Խորենը՚: Մեջբերման ավարտը: Այնուհետեւ գրում է, որ այս Խորենը Փոխոստիկանապետի հետ ինչ-ինչ գոր...