Ճանապարհային ոստիկանություն. Հայաստանում 2013 թվականին ճանապարհներին զոհվել է 316 մարդ, որից 20 երեխա
Ճանապարհային անվտանգության առկա վիճակին է այսօր կայացած ասուլիսին անդրադարձել Ճանապարհային Ոստիկանության ճանապարհապարեկային ծառայրության պետ, գնդապետ Նորիկ Սարգսյանը: Մասնավորապես, նա ներկայացրել է ընթացիկ և անցյալ տարիների վիճակագրական պատկերը: Ընթացիկ տարեսկզբից մեր երկրի ավտոճանապարհներին արդեն իսկ արձագրվել է 142 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնք հետևանքով զոհվել է 14 մարդ, վիրավորվել է 217 հոգի: Ըստ Ճանապարհային Ոստիկանության ճանապարհապարեկային ծառայրության պետ, գնդապետ Նորիկ Սարգսյանի, համեմատած անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ զոհերի քանակը նվազել է 6-ով: Այսօրվա ասուլիսի բուն առիթը անցյալ տարվա արդյունքների ամփոփումն էր: Ընդհանուր առմամբ 2013 թվականին արձանագրվել է 2824 պատահար, որոնց հետևանքով զոհվել է 316, վիրավորվել 3994 մարդ: Երեխաների մասնակցությամբ գրանցվել է 303 ավտովթար, որոնց հետևանքով զոհվել է 20 և վիրավորվել է 345 անչափահաս: Համեմատության համար նշենք, որ 2012 թվականի ընթացքում ավտովթարների թիվը կազմեց 2602, որոնց հետևա...