Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ԱՊՀ մասնակից պետությունների հետ կապերի գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, «Ռուսհամագործակցություն» դաշնային գործակալության ղեկավար Կոնստանտին Կոսաչև ի օրակարգը բավականին հագեցած է: Նրան ընդունել են նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, տեղի են ունեցել հանդիպումներ արտաքին գործերի , կրթության և գիտության , էկոնոմիկայի և մշակույթի նախարարների հետ: Բացի դրանից կայացել են քննարկումներ ռուսաստանյան հայրենակիցների հասարկական կազմակերպությունների, գիտական և կրթական կառույցների ներկայացուցիչների հետ: Կոնստանտին Կոսաչովը մասնակցել է Ռուսաստանյան կրթական և տեղեկատվական ռեսուրսների կոլեկտիվ հասանելիության կենտրոնի բաց մանը, Հիշողության ռուս - հայկական էստաֆետայի մեկնարկին: Այսօր լրացավ Կոնստանտին Կոսաչովի որպես ԱՊՀ մասնակից պետությունների հետ կապերի գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ և « Ռուսհամագործակցություն » դաշնային գործակալության ղեկավար ի պաշտոնավարման 4 ամիսը: Հատկանշակ...