Այսօր « Եռաբլուր » պանթեոնում նշվեց ASALA- ի՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի ստեղծման 39- րդ տարեդարձը: Այս առիթով կազմակերպության մի շարք նախկին մարտիկներ ի մասնակացությամբ տեղի ունե ցավ հոգեհանգստի արարողություն։ 1975 թվականի հունվարի 20-ին Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը Բեյրութում Համաշխարհային եկեղեցիների խորհրդի գրասենյակի դեմ կատարեց իր առաջին գործողությունը։ Այդ գ ործողության արդյունքում ոչ ոք չտուժեց: Ընդհանուր առմամբ մ ինչև 1997 թվականը ASALA- ի կողմից աշխարհի տարբեր երկրներում տեղի է ունեցել ավելի քան 200 հարձակում , որոնց ընթացքում սպանվել են 42 թուրք դիվանագետներ։ Այս գործողությունների նպատակն էր ստիպել Թուրքիայի կառավարությունը հրապարակավ ճանաչել 1,5 մլն հայերի սպանության պատասխանատվությունը, փոխհատուցել և զիջել պատմական Հայաստանի տարածքները: ԱՍԱԼԱ-յի գործունեության ընթացքում զոհվել է կազմակերպության ավելի քան 30 մարտիկ, ևս մի քանի տասնյակ անդամներ կալանավորվել էին և դատապարտվել: Վերջի...