ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ "Անվտանգությունը և համագործակցությունը Կովկասում և դրա շուրջ" խորագրով միջազգային համաժողովին 15 մայիսի, 2009թ. Հարգարժան դեսպաններ, հյուրեր, Տիկնայք և պարոնայք, Նախ ցանկանում եմ ողջունել ձեզ և միանալ այս միջոցառման կայացման առիթով արտահայտված գոհունակության խոսքերին: Այսօրվա համաժողովն անկասկած, մեծ կարևորություն ունի ոչ միայն Հայաստանի, այլ նաև տարածաշրջանի այլ երկրների համար: Լիահույս եմ, որ այն իր ներդրումը կունենա Կովկասյան տարածաշրջանում նաև պաշտպանության ու անվտանգության ոլորտում համագործակցության նոր գաղափարների ձևավորման գործում և նախադրյալներ կստեղծի փոխվստահության զարգացման նոր մոտեցումների ու ծրագրերի մշակման համար: Վերջին շրջանում նկատելի է Հարավային Կովկասի խնդիրների վրա միջազգային հանրության ուշադրության ավելացում, ինչը փաստվում է այն հանգամաքով, որ այսօր, Երևանում, բարձր մակարդակի այս միջոցառմանը զուգահեռ անց է կացվում նաև փորձագիտական մակարդակի միջազգային սեմինար` նվիրված Հարավային Կովկասի անվտանգության վերագն...