Skip to main content

Posts

Showing posts from May 6, 2011

Հայաստանում է Ժակի Ներսեսյանը

Հայաստանում է ֆրանսահայ հայտնի դերասան Ժակի Ներսեսյանը: Այսօր և վաղը նա կմասնակցի հանրահայտ կինոբեմադրիչ Լյուկ Բեսոնի «Ադել Բլան Սեկի արտասովոր արկածները» ֆիլմի երեք բացառիկ ցուցադրություններին Երևանում և Գյումրիում։ Արկածային ֆանտաստիկ ժանրի ֆիլմում, որը հիմնված է Ֆրանսիայում հայտնի մի պատկերապատման վրա, ըստ Ներսեսյանի, նա առաջին անգամ է կերտել ֆրանսիացու կերպարը: Նկարահանումները օրական տևում էին 10 ժամ և մինչ այդ իրականացվում էին երկարատև դիմահարդարման աշխատանքեր, պատմում է դերասանը։ Ժակի Ներսեսյանը Հայաստանում հատկապես հայտնի է Վերնոյի հանրահայտ «Մայրիկ» ֆիլմում Աբգարի դերով։