Հանձնակատար Համմարբերգի զեկույցը ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնախմբին Հայաստանի իրավիճակի վերաբերյալ Ստրասբուրգ, 15.09.2008թ. Հանձնակատարը 2008թ. սեպտեմբերի 11-ին Փարիզում կայացած հանդիպմանը ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնախմբին զեկուցել է 2008թ. մարտի մեկի դեպքերի հետաքննության ուղղությամբ զարգացումների և նշված դեպքերի հետևանքով ազատությունից զրկված անձանց վերաբերյալ։ Նա ողջունել է առաջընթացը առաջին հարցի առնչությամբ , բայց շարունակում է մտահոգվել կալանավորների խնդրով (ըստ էության նրանք բոլորը ընդդիմության կողմնակիցներ են կամ ընդդիմության հայտնի գործիչներ) և մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված քրեական արդարադատության գործընթացով։ Մարտի մեկի փաստերի հայտնաբերման նպատակով անկախ փորձագետների խումբ ստեղծելու մասին Հանձնակատարի առաջարկն արժանացվավ Հայաստանի համապատասխան դերակատարների հավանությանը։ Այս խնդրի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են։ Հանձնակատարը վստահ է , որ փաստերի հայտնաբերումը կնպաստի մարտի մեկի իրադարձությունների հետևանքով հայ ժողովրդի կրած ուժեղ ցնցումից ապաք...