Skip to main content

Հայ ժողովրդի1915 թվականի վերապրած ցավը մոտ է և հասկանալի ուկրաինական ժողովրդին, գրեց նախարար Գրիշչենկոն

Ուկրաինայի արտգործնախարար Կոնստանտին Գրիշչենկոն այսօր այցելեց Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Ցեղասպանության թանգարան- ինստիտուտում նախարար Գրիշչենկոն մանրամասնորեն ծանոթացավ թանգարանի` 1915 թ- ին Օսմանյան Կայսրությունում հայկական կոտորածների մասին պատմող վավերագրական նյութերին ու լուսանկարներին: 

«Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելությունը անջնջելի տպավորություն թողեց ինձ վրա: Հայ ժողովրդի1915 թվականի վերապրած ցավը մոտ է և հասկանալի ուկրաինական ժողովրդին, որը 1932-1933 թվականներին ունեցավ իր պատմության ամենաողբերգական էջերը",- թանգարանի հուշամատյանում նման գրառում կատարեց՝ համոզմունք հայտնելով հայ ժողովրդի արժանապատիվ ապագայի նկակմամբ։

«Բարեկամ Հայաստանին մաղթում եմ տնտեսական կայունություն և բարգավաճում»,- գրեց նախարարը: Կոնստանտին Գրիշչենկոն նաեւ եղեւնի տնկեց Հիշատակի պուրակում:

Նշենք,որ Ուկրաինան դեռ չի ճանաչել Մեծ Եղեռնը:

Comments