Ս.թ. մայիսի 20-ին Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ 28+1 ձեւաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը, որին մասնակցում էին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների ներկայացուցիչները: Նիստին Հայաստանի արտաքին քաղաքական եւ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հանդես եկան ելույթներով: Արտգործնախարար Նալբանդյանն անդրադարձավ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության քաղաքական երկխոսությանը, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման հնարավորություններին, տարածաշրջանում անվտանգության եւ կայունության հաստատման խնդիրներին: Հայաստանի պաշտպանության նախարարն իր ելույթում ներկայացրեց անվտանգության բնագավառում եւ պաշտպանական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու հեռանկարները: Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին ելույթ ունեցան ՆԱՏՕ-ի անդամ երկրների 18 ներկայացուցիչները, որոնք բարձր գնահատեցին ԱԳԳԾ իրական...