Արտակ Բարսեղյան "Ռադիոլուր" Անցած 2010 թվականի ընթացքում մեր երկրում գրանցվել է 9816 արտակարգ դեպք, որոնց արդյունքում զոհվել է 467, տուժել` 5768 մարդ: Համեմատության համար ասենք, որ 2009 թվականի ընթացքում համապատասխանաբար արձանագրվել էր 7035 պատահար, 462 զոհ և 5787 տուժող: Դեպքերի աճը, համաձայն պաշտոնական վիճակագրության, տեղի է ունեցել հրդեհների քանակի ավելացման հաշվին: Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը այսօր հրավիրված ասուլիսում ամփոփել է անցած տարին և խոսել է իրականացվող ծրագրերի մասին: Ըստ նախարար Երիցյանի, նախորդ տարի հայ փրկարարները կարողացան կատարել իրենց առջև դրված խնդիրները` ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Մասնավորապես, մեր հրշեջները մասնակցեցին Ռուսաստանում ամռանը տեղի ունեցած հրդեհաշիջման աշխատանքներին: Մեր փրկարաները լավ դրսեւորեցին իրենց և Հայաստանանում անցկացված միջազգային վարժանքներին: Այս պարագայում Արմեն Երիցյանը կարևորեց Արտակարգ Իրավիճակների նախարարության համագործակցությունը օտարերկրյա գործընկերների հետ` փորձի փոխանանակման, տեխնիկական վերազինման և այլ ուղղություններով: Խոսելով մոտակա ծրագրերի մասին, նախարարը նշեց Ճգնաժամային կառավարման արդիական կենտրոնի ստեղծոմը, աղետների և ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմի և սեյսմիկ ռիսկերի նվազեցման հայեցակարգի ընդունումը, միասնական ահազանգման ծառայության ձևավորումը: Ինչ վերաբերում է Ճգնաժամային կառավարման կենտրոնին, ապա ըստ Արմեն Երիցյանի` միայն շենքի կառուցումը կարժենա մի քանի միլիոն դոլար և պատրաստ կլինի հաջորդ տարվա ընթացքում: Նախարարը նշեց, որ իր կատարած աշխատանքի մասին ամիսը մեկ անգամ զեկուցում է «Օրինաց երկրի» կուսակցությանը որի քվոտայով զբաղեցնում է իր պաշտոնը: Ըստ Երիցյանի` աշխատատանքային ժամերին իր գերատեսչությունում կուսակցականներ չկան, բոլորը կատարում են իրենց առջև դրված ծառայողական պարտականությունները: |
Today is the 84th birthday of Tigran Mansuryan, a world-famous Armenian composer, national artist and honored artist of Armenia. Tigran Mansuryan was born in Beirut on January 27, 1939. The Mansuryan family moved to Armenia in 1947 and settled in Yerevan in 1956. The future composer graduated from the Music College under Romanos Melikyan, then studied at the Yerevan Conservatory, taught there in 1967-1986, and was its rector in 1992-1995. At present he concentrates fully on composing. He is one of the most performed composers of modern Armenia. In his creative work he combines modern writing techniques with the support of national musical traditions, especially the traditions of Komitas. Tigran Mansuryan is known for his symphonic works as well as for his film music.
Comments