Skip to main content

Posts

Showing posts from March 1, 2013

Կարապետ Ռուբինյան.Հայաստանյան ընդդիմադիր ուժերը ավելի փորձառու էն, իսկ հասարակությունը` զարգացած

Ազգային Ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը “Ռեգիոն” հետազոտական կենտրոնում այսօր կայացած համացանցային մամլո ասուլիսի ընթացքում պատասխանել է հայ և ադրբեջանցի լրագրողների հարցերին: Դրանք վերաբերվել են ինչպես հետընտրական զարգացումներին, այնպես էլ հայ-ադրբեջանական հարաբերություններին և ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին: ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյան Համեմատած նախորդ ` 2008 թվականի նախագահական ընտրությունների հայաստանյան ընդդիմադիր ուժերը ավելի փորձառու էն, իսկ հասարակությունը` զարգացած, նկատել է Ազգային Ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը:  Ըստ նրա, ներկա հետընտրական իրավիճակը գրեթե նույնական է 5 տարվա վաղեմության պատկերին: Քաղաքական գործչի կարծիքով, փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները կեղծված են: Ըստ նրա, ներքաղաքական ասպարեզում առկա է քաղաքական և հասարակական տարբեր ուժերի համախմբման գործընթաց: Կարապետ Ռուբինյանը հայտնեց, որ աջակցում է “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին ոչ միայն լավ անձնական հարաբերություն