Վրաստանի նախագահ Միխեյիլ Սաակաշվիլու Հայաստան կատարած պաշտոնական այցը որեւէ բան չփոխեց երկու երկրների միջեւ առկա խնդիրների լուծման առումով : Այս մասին նշվեց Հայացք ակումբում հունիսի 26- ին քաղաքագետներ Ստեփան Գրիգորյանի եւ Երվանդ Բոզոյանի հետ լրագրողների հանդիպմանը : Ընդ որում , եթե Ս . Գրիգոյանը , ողջունում է հայկական իշխանությունների զգուշավոր պահվածքը , ապա Ե . Բոզոյանը գտնում է , որ այսօր որեւէ քայլ չձեռնարկելու կողմնակիցները անխուսափելի են դարձնում դրության հետագա բարդացումները Ջավախքում : «Ջավախքի հետ կապված խնդիրները սրելը Հայաստանի շահերից չի բխում»,– ասել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը,– դրանք պետք է լուծել միմիայն բանակցությունների ճանապարհով: - Պետք է հասականալ, թե որտե՞ղ կարող ենք զիջել, որտե՞ղ իրավունք չունենք զիջելու ։ Եթե մենք զիջում ենք հայ-վրացական համալսարան չստեղծելու, լեզուն չկիրառելու հարցերում, ապա ստեղծում ենք մի շատ վտանգավոր հիմք՝ հետագայում լուրջ հակամարտությունների համար։ Հայ-վրացական հարաբերությունների...