Պուշկինի,3… Այս երևանյան հասցեով շենքում էր բնակվում Հրանտ Մաթևոսյանը: Մեծ գրողի ծննդյան օրը այս բակում բացվեց հուշակոթող-ցայտաղբյուրը: Արարողությանը մասնակցում էին վարչապետ Տիգրան Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Սարգսյանը, գրողի հարազատները և ընկերները, Մաթևոսյանի անունը կրող հիմնական դպրոցի աշակերտները:
Հուշաքարը միասին բացեցին վարչապետ Տիգրան Սարսգսյանը և գրողի թոռնուհի Վերժինե Մաթևոսյանը: Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը հայտնեց, որ Հրանտ Մաթևոսյանի անունը կրող ամենամյա մրցանակը շնորհվել է գրող Ֆելիքս Մելոյանին:
Միջոցառման մասնակիցներին շնորհավորական ուղերձ էր հղել Երեւնի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:
Հուշակոթող-ցայտաղբյուրը նախագծվել է Երևանի ճարտարագիտական համալսարանում: Այստեղ նաև պատրաստվել է նաև գրողի անունը կրող մշակութային ապագա կենտրոնի նախագիծը:
Աշխատանքները հովանավորվել են Երևանի քաղաքպետարանի և բարերար Սամվել Մայրապետյանի կողմից:

Comments