Վերջին օրերին հայ-ադրբեջանական հակամարտությունը թեժացել է ոչ միայն ռազմի դաշտում, այլ նաև համացանցի տարածքում: Երկու կողմերի հաքերները փոխադարձաբար կիբեռ գրոհների միջոցով կոտրել են մի քանի տասնյակ հայկական և ադրբեջանական կայքեր: Այս տարի հայ-ադրբեջանական կայքային պատերազմը համընկավ ռազմի դաշտում հակամարտության սրացման հետ: Ըստ տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Սամվել Մարտիրոսյանի, կիբերգրոհների նոր շրջանի բացման նախաձեռնողը ևս ադրբեջանական կողմն է: Եթե այս գրոհները, այսպես ասենք, նվիրված էին 1990 թվականին ի պատասխան Բաքվում հայերի ջարդերի խորհրդային զորքերի գործողություններին, ապա ադրբեջանցի հաքերների հաջորդ ակտիվացումը սպասվում է Խոջալուի դեպքերի հերթական տարելիցին ընդառաջ՝ փետրվարի վերջին, նշեց փորձագետը: Ինչևէ, պատասխան քայլերը չուշացան և հայ հաքերների կողմից, որոնք կոտրել են 13 ադրբեջանական կայքեր: Ինտերնետ Հանրություն ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սահյանը իր հերթին կարևորեց կիբեռ-անվտանգության բարձրացման անհրաժեշտությունը, ինչը արդեն արվում...