Skip to main content

Posts

Showing posts with the label փաստաբաններ

Սիրիահայերին տրամադրվում է անվճար իրավական օգնություն

Հայաստանի Փաստաբանների պալատի նախաձեռնությամբ մեկնարկել է «Սիրիահայերին իրավական աջակցության» երկամսյա ծրագիրը, որի նպատակն է սիրիահայ գաղթականներին տրամադրել անվճար իրավաբանական օգնություն:   Մեր սիրիահայ հայրենակիցները, ներգաղթելով պատմական հայրենիք, այստեղ բախվում են տարաբնույթ խնդիրների, այդ թվում և իրավական: Այս բացը լրացնելու նպատակով  Փաստաբանների պալատը նախաձեռնել է մի ծրագիր, որի միջոցով սիրիահայերը կկարողան կողմնորոշվել  մեր երկրի օրենսդրական դաշտում: Ըստ պալատի նախագահի խորհրդական Զինավոր Մեղրյանի,  անվճար տրամադրվելիք իրավաբանական խորհրդատվությունը կնպաստի Հայաստանում գտնվող  սիրիահայերի իրավագիտակցության բարձրացմանը: Նախնական հանդիպումները և ուսումնասիրությունները բացահայտել են հարցերի այն շրջանակը, որոնք ավելի են հուզում սիրիահայ մեր հայրենակիցներին: Մասնավորապես, խոսքը գնում է ՀՀ քաղաքացիության, վարաորդական իրավունքի ստացման և անշարժ գույքի վարձակալման հարցերի մասին: Հատկանշական է, որ խորհրդատվությունը կմատուցվի նաև առցանց՝ Ֆեյսբու...