Skip to main content

Posts

Showing posts from July 6, 2008

Հայ-չեխական հարաբերություններն ունեն ջերմ եւ բարեկամական բնույթ

Այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց իր հրավերով եռօրյա պաշտոնոկան այցով Հայաստան ժամանած Չեխիայի ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգին: Այս մասին Երևանյան Լրագրողին հայտնեցին Հայաստանի ԱԳՆ-ի Մամուլի և տեղեկատվության վարչությունից: Ողջունելով Չեխիայի ԱԳ նախարարին եւ նրա գլխավորած պատվիրակությանը նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ-չեխական հարաբերություններն ունեն ջերմ եւ բարեկամական բնույթ, իսկ այս այցը նոր լիցք կհաղորդի տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերություններին: Հանդիպման ընթացքում նախարարներ Նալբանդյանն ու Շվարցենբերգը քննարկեցին քաղաքական, տնտեսական եւ հումանիտար որոլրտներում մեր երկրների փոխգործակցվության առավել սերտացման ուղիները: Երկուստեք նշվեց, որ քաղաքական երկխոսությունը զարգանում է, մեր երկրների միջեւ համագործակցությունը հաջողությամբ ընթանում է երկկողմ եւ բազմակողն ձեւաչափերով: Անդրադարձ կատարվեց Հայաստան-ԵՄ հարաբերություններին: Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը ողջունում է ԵՄ Արեւելյան գործընկերության նախաձեռնությունը եւ շարունակելու է եվրոպական ընտանիքի