Skip to main content

Posts

Showing posts from May 18, 2011

Գլենդեյլի մեմորիալ հոսպիտալը մուտք է գործում Հայաստան

Գլենդեյլի մեմորիալ հոսպիտալը ծրագրում է մեր երկրում ստեղծել բժշկական կենտրոն, որը կարող է դառնալ ամերիկյան հիվանդանոցի հայաստանյան մասնաճյուղը: Հայաստանում իրականցվելիք այս և այլ խոշորածավալ առողջապահական եւ բարեգործական ծրագրերի մասին այսօր լրագրողներին պատմեցին Գլենդեյլի քաղաքապետ Արա Նաջարյանը, հոսպիտալի տնօրեն Մեթյու Գերլաչը եւ տնօրենների խորհրդի անդամներ Պերճ Ջամբազյանը և Վիգեն Սափիլյանը։ Գլենդեյլի մեմորիալ հոսպիտալը այսօր համարվում է 50 ամերիկյան լավագույն հիվանդանոցներից մեկը: Այն մաս է կազմում ԱՄՆ արևմուտքում գործող CHW խոշոր բժշկական միավորման, որի մեջ մտնում են ևս 41 հիվանդանոց: Ըստ Գլենդեյլի մեմորիալ հոսպիտալի տնօրենների խորհրդի անդամ Պերճ Ջամբազյանի՝ իրենց այցի նպատակն է ծանոթանալ մեր երկրում տիրող առողջապահական իրավիճակի հետ և քննարկել հետագայում բժշկական կենտրոնի հիմնադրման և գործունեության հետ կապված հարցեր: Պատվիրակության անդամներն արդեն հանդիպել են առողջապահության նախարարությունում, պարզել են` որոնք են մեր երկում ամենատարածված հիվանդությունները: Ինչպես սպասվում է