Դրան են միտված նախօրեին կառավարության կողմից հաստատված ոլորտի զարգացմանն ուղղված մեծածավալ ծրագրերը: Մասնավորապես՝ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության վարկային ծրագրով» նախատեվում է իրականացնել 6 մարզերի ընդհանուր առմամբ 55 համայնքի արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման ծրագրեր՝ 23 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ: Գյուղնախարարն արձանագրել է, որ այսօրվա դրությամբ օգտագործվում է առկա լեռնային արոտավայրերի միայն 10 տոկոսը: Երկրում գարու արտադրության զարգացման տարեկան ծրագրով Ուկրաինայից և Ռուսաստանից ձեռք բերվելու և ներկրվելու գարնանացան գարու առաջին վերարտադրության 2 հազար տոննա սերմացու։ Այն անվճար տրամադրվելու է բարձրլեռնային շրջանների 14 հազար գյուղացիական տնտեսություններին։ Ճապոնիայի կառավարության հետ համատեղ «Սակավապահով ֆերմերների համար դրամաշնորհային աջակցություն» ծրագրով էլ Հայաստան ներկրված 61 տրակտորը և գյուղատնտեսական այլ տեխնիկան ձեռք բերելու հնարավորություն կտրվի սահմանամերձ և բարձրլեռնային համայնքների գործող կամավոր հիմունքներով ձևավորված միավորումներին: Սերգո Կարադետյանը հայտնել է, որ մոտակա 3 տարվա ընթացքում ամբողջ հանրապետությունում կիրականացվի անասանունների գլխաքանակի հաշվառում, ինչը թույլ կտա ձևավորել անասնաբուծության զարգացման արդյունավետ ծրագրեր: Այսպես ասած՝ անասնահամարը կսկսվի Արմավիրի մարզից: Նախարարը հավաստիացրել է նաև, որ Հայաստանը լիովին ապահովված է տեղական արտադրության հավկիթով, որի քանակը լիովին կբավարարի բնակչության պահանջները սպասվող Սուրբ Զատիկի տոնին: Երկրում գործում է 6 խոշոր և 10 փոքր ձվաբուծական ֆաբրիկա, որոնք օրական արտադրում են 800 հազար հազար հավկիթ։ |
Today is the 84th birthday of Tigran Mansuryan, a world-famous Armenian composer, national artist and honored artist of Armenia. Tigran Mansuryan was born in Beirut on January 27, 1939. The Mansuryan family moved to Armenia in 1947 and settled in Yerevan in 1956. The future composer graduated from the Music College under Romanos Melikyan, then studied at the Yerevan Conservatory, taught there in 1967-1986, and was its rector in 1992-1995. At present he concentrates fully on composing. He is one of the most performed composers of modern Armenia. In his creative work he combines modern writing techniques with the support of national musical traditions, especially the traditions of Komitas. Tigran Mansuryan is known for his symphonic works as well as for his film music.
Comments