Skip to main content

Posts

Showing posts with the label Ադրբեջան

Էդվարդ Նալբնդյան. "Ադրբեջանը ապարդյուն փորձում է շարունակել անտեսել թե մադրիդյան սկզբունքները, թե ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության կոչերը"

Էդվարդ Նալբանդյան © Արտակ Բարսեղյան   Այսօր հրավիրված մամլո ասուլիսում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է իր գլխավորած գերատեսչության կողմից անցյալ տարվա ընթացքում կատարված աշխատանքները, անդրադարձել է արտաքին քաղաքական ասպարեզում տեղի ունեցող զարգացումներին: Մասնավորապես, ըստ նախարարի, 2013 թվականը նշանավորվեց Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միանալու որոշմամբ, որը բխում է Հայաստանի տնտեսական և ռազմավարական շահերից։  Անցած 2013 թվականը բավականին հագեցած տարի էր մեր երկրի արտաքին քաղաքական առումով: Մասնավորապես, մեր երկիրը նախագահեց երկու միջազգային կառույցներում՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում և Հայաստանի ԱԳՆ © Արտակ Բարսեղյան Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում: Թվային առումով, այն ևս հագեցած էր՝ 2013թվականի ընթացքում Հանրապետության Նախագահն իրականացրել է 15 օտարերկրյա այց: Հայաստան է այցելել 3 պետության և կառավարության ղեկավար: ԱԺ նախագահը 9 արտերկրյա այց է կատարել, Հայաստան է ժամանել 6 ե...

Ռազմի դաշտում են նաև հաքերները

Վերջին օրերին հայ-ադրբեջանական հակամարտությունը թեժացել է ոչ միայն ռազմի դաշտում, այլ նաև  համացանցի տարածքում: Երկու կողմերի հաքերները փոխադարձաբար կիբեռ գրոհների միջոցով կոտրել են մի քանի տասնյակ հայկական և ադրբեջանական կայքեր:  Այս տարի հայ-ադրբեջանական կայքային պատերազմը համընկավ ռազմի դաշտում  հակամարտության սրացման հետ: Ըստ տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Սամվել Մարտիրոսյանի, կիբերգրոհների նոր շրջանի բացման նախաձեռնողը ևս ադրբեջանական կողմն է:  Եթե այս գրոհները, այսպես ասենք, նվիրված էին 1990 թվականին ի պատասխան Բաքվում հայերի ջարդերի խորհրդային զորքերի գործողություններին, ապա ադրբեջանցի հաքերների հաջորդ ակտիվացումը սպասվում է Խոջալուի դեպքերի հերթական  տարելիցին ընդառաջ՝ փետրվարի վերջին, նշեց փորձագետը: Ինչևէ, պատասխան քայլերը չուշացան և հայ հաքերների կողմից, որոնք կոտրել են 13 ադրբեջանական կայքեր: Ինտերնետ Հանրություն ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սահյանը իր հերթին կարևորեց կիբեռ-անվտանգության բարձրացման անհրաժեշտությունը, ինչը արդեն արվում...