Skip to main content

Posts

Showing posts from July, 2012

Կոնստանտին Կոսաչովի հայաստանյան այցի օրակարգը բավականին հագեցած է

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ԱՊՀ մասնակից պետությունների հետ կապերի գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, «Ռուսհամագործակցություն» դաշնային գործակալության ղեկավար Կոնստանտին Կոսաչև ի օրակարգը բավականին հագեցած է: Նրան ընդունել են նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, տեղի են ունեցել հանդիպումներ  արտաքին գործերի , կրթության և գիտության , էկոնոմիկայի և մշակույթի նախարարների հետ: Բացի դրանից կայացել են քննարկումներ ռուսաստանյան հայրենակիցների հասարկական կազմակերպությունների, գիտական և կրթական կառույցների ներկայացուցիչների հետ: Կոնստանտին Կոսաչովը  մասնակցել է Ռուսաստանյան կրթական և տեղեկատվական ռեսուրսների կոլեկտիվ   հասանելիության կենտրոնի բաց մանը, Հիշողության ռուս - հայկական էստաֆետայի մեկնարկին: Այսօր լրացավ Կոնստանտին Կոսաչովի  որպես   ԱՊՀ մասնակից պետությունների հետ կապերի գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ և « Ռուսհամագործակցություն » դաշնային գործակալության ղեկավար ի պաշտոնավարման 4 ամիսը: Հատկանշական է, որ 49-ամյա կադրայի

Անհանգիստ Մերձավոր Արևելքը: Հայացք Երևանից

Անհանգիստ մերձավորարևելյան տարածաշրջանը շարունակում է մնալ միջազգային ուշադրության կենտրոնում: Տարբեր երկրներում կատարված արյունալի իշխանափոխությունները ի սպառ ապակայունացրեցին տասնամյակներով ձևավորված համեմատաբար խաղաղ և հանգիստ իրավիճակը: “Արաբական գարնան” ալիքի ներքո փաստացի տեղի է ունենում տարածաշրջանի իշխանական վերնախավի մահմեդականացումը` աշխարհիկ դրվածքի փոխարեն: Որոնք են այս նոր իրողության պատճառները և ինչ հետևանքներ կարող են ունենալ այս զարգացումները մեր երկրի համար: Արաբական երկրների հեղափոխական զարթոնքը փաստացի ունի ոչ թե ժողովրդարական արմատներ, ինչպես պնդում են Արևմուտքում, այլ իսլամիստական սնուցում: Համենայն դեպս, այս մասին են վկայում իշխանափոխական վերելքին հետևած զարգացումները: Թունիսում, Լիբիայում, Եգիպտոսում, Յեմենում իշխանության գլուխ այսօր անցել են բարեպաշտ մահմեդականները, որոնց ներկայացուցիչները ընդդիմության անվան տակ այժմ փորձում են ազատվել 40 տարուց ավելի Սիրիայում իշխող հայր և որդի Ասսադների ռեժիմից: Իրականում մերձավորարևելյան անկայունության թելերը տանում են